Հատուկ Տարոնի համար. մամուլ
«ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպեց Արաբկիր համայնքի բնակիչների հետ:
Նրանց շրջանում «Ժամանակի» հարցումներց պարզվեց, որ հանդիպմանը ներկա էին բացառապես ՀՀԿ անդամներ: Ընդ որում՝ բակը, որտեղ հանդիպում ունեցավ գործող քաղաքապետը, օրերս ասֆալտապատել էին հենց նրա գալստյան առթիվ՝ անմխիթար թողնելով տարածքի մյուս մյուս բակերը:
«Էդ շենքում ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են ապրում, դրա համար ամեն անգամ ասֆալտապատում են»,- հանդիպումից հետո «Ժամանակին» բողոքեց բնակիչներից մեկը:
Ի դեպ, Տարոն Մարգարյանը հանդիպման ժամանակ խոստացավ պահպանել քաղաքի պատմամշակութային արժեքները: Թե ինչպես է դա նրան հաջողվում՝ բավական է հիշել Փակ շուկայի ցայտուն օրինակը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: