Բաժիններ՝

Փրկչա­բա­նա­կան մո­լո­րու­թյուն­ներ

Հավա­տամ­քի մեջ ար­տա­հայտված պարզ դավա­նան­քը ճշտիվ ո­րո­շում է, որ Քրիս­տոս է կա­տա­րյալ մարդ և միան­գա­մայն կա­տա­րյալ Աս­տված, այ­սինքն` ճշմա­րիտ աստվա­ծա­մարդ:

Այդ դավա­նանքն արդեն բավա­կան պետք է լի­ներ, ճշմա­րիտ հավա­տա­ցո­ղի հա­մար, սա­կայն գտնվե­ցան այն­պի­սի ան­ձինք, ո­րոնք զա­նա­զան մո­լո­րու­թյուն­ներ հա­րու­ցին հավա­տա­ցե­լոց մեջ և սկսան Ավե­տա­րա­նին բո­լո­րո­վին հա­կա­ռակ հա­յացք­ներ տա­րա­ծել: Այդ մո­լո­րու­թյանց սկիզբն ու զարկ տվին հին հե­թա­նո­սա­կան հա­յացք­ներն ու գի­տու­թյունն, երբ դո­ցա հմուտ ան­ձինք, քրիս­տո­նյա դառ­նա­լով, սկսան յուրյանց մտավոր պա­շա­րի ու տե­սու­թյան հա­մե­մատ հաս­կա­նալ ու ձևա­կեր­պել քրիս­տո­նեա­կան ճշմար­տու­թյուն­նե­րը: Այդ­պի­սի մո­լո­րու­թյունք միան­գամ ծա­գե­լով` հետզ­հետե զար­գա­ցան և մե­ծա­մեծ վե­ճեր հառաջաց­րին քրիս­տո­նյանե­րի մեջ, ըստ ո­րում և այդ վեճե­րը սնունդ ա­ռին հե­տևյալ նո­րա­նոր պատ­ճառ­նե­րից:

Նախ` այդ մար­դիկ, զա­նա­զան վի­ճա­բա­նու­թյանց մեջ ընկ­նե­լով, ոչ թե Ս. Գրքով ու Ս. Հայ­րե­րի գրված­նե­րով էին բա­ցատ­րում ու պաշտ­պա­նում ե­կե­ղե­ցու ճշմա­րիտ դավա­նանք­ներն, այլ ա­ռավել ուժ էին տա­լիս յուրյանց միա­կող­մա­նի մտա­ծո­ղու­թյան և յուրյանց հա­յացք­նե­րը հառաջ տա­նում:

Երկ­րորդ` դո­քա այդ վե­ճե­րի մեջ անձ­նա­կան շա­հեր ու­նեին, այն­պես որ, յուրյանց հա­յացք­նե­րի ընկ­նե­լով կամ բարձ­րա­նա­լով` ո­րոշ­վում էր և յուրյանց պաշ­տոնն ու վի­ճա­կը:

Կարդացեք նաև

Եվ եր­րորդ` նո­քա, յուրյանց շա­հերն ավե­լի բարձր դա­սե­լով, եր­բեք չէին քաշ­վում Ս. Գրքին բո­լո­րո­վին խորթ, հե­թա­նո­սա­կան և լոկ անձ­նա­կան վար­դա­պե­տու­թյուն­ներ քա­րո­զե­լուց:

Պատ­մու­թյունը ցույց է տա­լիս, որ այդ­պի­սի մոլո­րու­թյունք սկսվել են բո­լո­րո­վին փոքր թյուրի­մա­ցու­թյուն­նե­րից և մե­ծա­մեծ այ­լան­դա­կու­թյանց հա­սել` և ո­րով­հե­տև մո­լո­րե­ցու­ցիչ­նե­րը ճա­նաչ­վել են աստվա­ծա­յին ճշմար­տու­թյանց ու ե­կե­ղե­ցու խա­ղա­ղու­թյան հա­կա­ռակ մար­դիկ, ուս­տի Ս. Հայ­րե­րը բա­նադ­րել են դո­ցա ի տե­ղե­կու­թյուն և ի զգու­շու­թյուն յուրյանց հոտին:

Այդ մո­լո­րու­թյուն­նե­րից ո­մանք ժխտում են Քրիս­տո­սի աստ­վա­ծու­թյունն, ո­մանք` մարդ­կու­թյունը, ո­մանք խախ­տում են Ս. Եր­րոր­դու­թյան դավա­նան­քը, ո­մանք բա­ժա­նումն կամ ո­րո­շումն են ձգում Քրիս­տո­սի աստվա­ծու­թյան ու մարդ­կու­թյան մեջ, այն­պես որ դո­քա մարմ­նավոր մտած­մուն­քով իս­կա­պես կա­տա­րյալ հա­կա­ռակ մո­լո­րու­թյանց ծայ­րա­հեղու­թյուն­նե­րի մեջ են ընկ­նում թե­րա­հավատ հրեա­նե­րի պես (Մատթ., ԺԶ 13-16):

Ա­ռա­ջին ե­րեք դա­րե­րում քրիս­տո­նյա հայ­րե­րը հա­զիվ կա­րո­ղա­ցան ջա­տա­գով լի­նել քրիս­տո­նեա­կան ճշմար­տու­թյանց, վասնզի հզոր­նե­րի հա­լա­ծանք­նե­րը թող չէին տա­լիս ա­զատ շունչ քա­շել: Այդ ժա­մա­նակ Ս. Հայ­րե­րը ստի­պված էին ընդ­հան­րա­պես դեմ ել­նել հու­նա­կան գնոս­տի­կու­թյան, հրեա­կան ե­բիո­նի­տու­թյան, պար­սից մա­նի­քեու­թյան և առ­հա­սա­րակ դո­ցա շփո­թու­թյանց (տե՛ս Մար­կիո­նի ա­ղան­դը, Եզ­նիկ, Դ): Ա­ռավել հարա­տևե­ցան հու­նա­կան գի­տու­թյամբ խմո­րված ա­ղան­դավոր­ներ, ո­րոնք սնունդ տվին նաև հե­տա­գա դա­րե­րի հա­մար ու մե­ծա­մեծ կռիվնե­րի ու խռո­վու­թյանց պատ­ճառ ե­ղան: Այդ ա­ղան­դավոր­նե­րի գլխավոր մո­լո­րու­թյունը վե­րա­բե­րում էր Ս. Եր­րոր­դու­թյան ան­ձանց առնչու­­թյան, ըստ ո­րում, հեղ­հեղվելով Գ. դա­րի սկզբից (Պրաք­սեա­սի քա­րո­զու­թյամբ), ձևա­կեր­պվեց հետո սա­բե­լա­կա­նու­թյան մեջ: Սա­բել Լի­բիա­ցին ա­սում էր, թե Աս­տված մի միու­թյուն է բա­ցար­ձա­կա­պես և յուր մեջ ոչ մի տա­րո­րո­շու­թյուն չու­նի, բայց նա աշ­խար­հը ստեղ­ծե­լու հա­մար գոր­ծում է և ա­պա աշ­խար­հի զար­գաց­ման ըն­թաց­քում մարդ­կանց փրկու­թյան հա­մար ներ­կա­յա­նում է հաջոր­դա­բար ե­րեք կեր­պա­րան­քով: Նա նախ` ներ­կա­յա­նում է իբ­րև օրենս­դիր, դառ­նում է և մեկ էլ` մար­դե­ղու­թյամբ իբ­րև Որ­դի ներ­կա­յա­նում, համ­բառ­նում է և վեր­ջա­պես` վերս­տին հայտն­վում է իբ­րև Ս. Հո­գի` հավա­տա­ցե­լոց սրբա­գոր­ծե­լու և յուր միու­թյան մեջ վե­րա­դառ­նա­լու հա­մար: Սա­կայն այս մո­լո­րու­թյունը մեր­ժվեց նախ` Ա­ղեք­սանդ­րիա­յի (261-ին) և հետո` Հռով­մի (262) ժո­ղով­նե­րով:

Սա­բե­լա­կա­նու­թյան մեջ տո­գո­րե­լով` վերս­տին նոր ձևա­կեր­պու­թյամբ սկսավ քա­րո­զել ա­սո­րոց Ան­տիո­քում Պողոս Սա­մոս­տա­ցին, որ Որ­դուն ու Ս. Հո­գուն Հոր Աս­տու­ծո ստո­րո­գու­թյուն էր ճա­նա­չում և, որ գլխավորն է, ու­սու­ցա­նում էր, թե Քրիս­տոս լոկ մարդ էր, միայն թե յուր հատուկ գե­րա­զան­ցու­թյամբ բարձ­րա­ցավ և աստվա­ծա­յին պա­տվի և ա­նվան հա­սավ կամ ար­ժա­նա­ցավ: Այս ծայ­րա­հեղ մո­լո­րու­թյան դեմ ե­լան ասո­րոց ե­պիս­կո­պոս­նե­րը ու, 264-269 թվե­րի ըն­թաց­քում ե­րեք մեծ ժո­ղով­ներ գու­մա­րե­լով, հրա­պա­րակ հա­նե­ցին Պո­ղոս Սա­մոս­տա­ցու մո­լո­րու­թյունն և բա­նադ­րե­ցին նո­րան:

Այս մո­լո­րու­թյունք պար­զա­պես հերք­վում են` Ս. Եր­րոր­դու­թյան ե­րեք ան­ձանց միա­ժա­մա­նակ հայտ­նվելով Հիսու­սի մկրտու­թյան մի­ջո­ցին, Քրիս­տո­սի պա­տվի­րա­նով, որ հրա­մա­յում է մկրտել հանուն Հոր և Որդ­վո և Հոգ­վույն Սրբո, և բազ­մա­թիվ վկա­յու­թյուն­նե­րով, ո­րոնք արդեն հիշել ենք նա­խըն­թա­ցում. զորօրինակ` «Ե­լի ի Հօ­րէ եւ ե­կի յաշ­խարհ, դար­ձեալ թո­ղում զաշ­խարհ եւ եր­թամ առ Հայր» (Հովհ., ԺԶ 28). «Հո­գին ճշմար­տու­թեան, որ ի Հօ­րէ ե­լա­նէ» (ԺԵ 26). «Մխի­թա­րիչն Հո­գին Սուրբ, զոր ա­ռա­քես­ցէ Հայր յա­նուն իմ» (ԺԴ 26) և այն (տե՛ս Հովհ., Ը 23. Գ 17. Ը 42. Զ 38, 51. ԺԶ 27. ԺԷ 4-5. Ե 17. Ժ 24, 30. ԺԹ 7. Մարկ., ԺԴ 61-62. Մատթ., ԻԶ 63-64, Ե­ղի­շե, 306):

Չնա­յե­լով Քրիս­տո­սի և ա­ռա­քե­լոց ակն­հայտ­նի վար­դա­պե­տու­թյան` Սա­բե­լի և Սա­մոս­տա­ցու մո­լո­րու­թյունը չան­հե­տա­ցավ: Այս­­պես հե­թա­նո­սա­միտ Լու­կիա­նի ա­շա­կերտ Ա­րիոսն, որ Ա­ղեք­սանդ­րիա­յում 313 թվից ե­րեց էր, սկսավ հրա­պա­րա­կա­պես քա­րո­զել, թե Որ­դին ամեն ժա­մա­նա­կից առաջ է, բայց ի հավի­տե­նից չէ և ստեղծ­վել է Հոր կամ­քով ոչն­չից, որ նո­րա մի­ջո­ցով աշ­խար­հը ստեղ­ծվի, բայց ո­րով­հե­տև նա Հոր Աս­տու­ծո ա­րա­րա­ծա­կան կա­տա­րե­լա­գույն պատ­կերն է և Աս­տու­ծո ա­րար­չա­կան տնօ­րի­նու­թյան կա­տա­րողն է, ուս­տի կա­րե­լի է նո­րան ոչ իս­կա­կան մտքով Աս­տված և Բան կո­չել: Ա­րիո­սը յուր խոս­քին ա­պա­ցույց էր բե­րում Քրիս­տո­սի խոս­քը, թե` «Հայր մեծ է, քան զիս» (Հովհ., ԺԳ 28), մինչ­դեռ այդ խոս­քը վե­րա­բե­րում է Աս­տվա­ծոր­դու ի Հորե ծնված, Հորից ու­ղար­կված լի­նե­լուն և մար­դա­նա­լուն և ոչ թե նո­րա էու­թյան, ինչ­պես ե­րևում է նաև ա­ռա­քե­լոց խոս­քե­րից (Եբր., Բ 7-9): Քրիս­տոս ինքն էլ շատ հա­ճախ վկա­յում է` ա­սե­լով. «Որ ա­ռա­քեացն զիս Հայր` ընդ իս է», «Ես եւ Հայր իմ մի եմք», «Հայր յիս է և ես ի Հայր», «Որ ե­տեսն զիս` ե­տես զՀայրն»: «Եւ ոչ ոք գի­տէ զՀայր, բայց Որ­դի եւ ոչ ոք զՈր­դի ճա­նա­չէ, բայց Հայր», «Այս բան զմիա­կա­մու­թիւն և զմի բնու­թիւն ցու­ցա­նեն, և ոչ ե­րի­ցու­թիւն և կրտսե­րու­թիւն» (Մամբ. Վերծ.): Պո­ղոս ա­ռաք­յալն էլ գրում է. «Ի նմա բնա­կէ ա­մե­նայն լրումն աստուա­ծու­թեանն մարմ­նա­պէս» (Կող., Ա 19. Բ 9 և այլն): Սույն­պի­սի շատ վկա­յու­թյուն­ներ ար­դեն տե­սել ենք: Ա­րիո­սը դա­տա­պար­տվեց Նի­կիո ժո­ղո­վի 318 հայ­րա­պետ­նե­րի վճռով 325 թվին, նո­ցա թվումն էր և Ս. Ա­րիս­տա­կե­սը (հմմտ. Հարց., 36-48):

Նի­կիո ժո­ղո­վի վճի­ռը դրվեց Ա­ղեք­սանդ­րիա­յի ե­պիս­կո­պոս Ա­ղեք­սանդ­րի († 328) հե­ղի­նա­կու­թյամբ և նո­րա սար­կավագ Ա­թա­նա­սի բա­ցատ­րու­թյամբ: Այս ան­ձանց և Ա­ղեք­սանդ­րիա­յի ա­թո­ռի դեմ ե­ղած հա­կա­ռա­կու­թյունը բավական էր արդեն, որ արիոսա­կա­­նությունը դեռ հարա­տևեր: Ո­մանք այս վեճե­րում վերս­տին ըն­կան սա­բե­լա­կա­նու­թյան մեջ, ինչ­պես Մար­ցել­լուս Ան­կյուրա­ցին և նո­րա ա­շա­կերտ Փո­տի­նո­սը, սա­կայն հեր­քվե­ցան ու մերժ­վե­ցան: Սույն և նման հեր­ձվա­ծող­նե­րի դեմ կռվեց Ա­ղեք­սանդ­րի հաջորդ Ա­թա­նաս հայ­րա­պե­տը († 373): Ա­րիո­սա­կա­նու­թյունը վերջ­նա­կա­նա­պես յուր հա­րվածն ստա­ցավ Կ. Պոլ­սի ժո­ղո­վով 381 թվին:

Նա­խըն­թաց վեճե­րից դեռևս մտքե­րը չպար­զվե­ցան: Ա­թա­նաս Ա­ղեք­սանդ­րա­ցին 362 թվին մի ժո­ղո­վով հաստա­տեց Քրիս­տո­սի աստվա­ծա­մար­դու­թյան դավա­նանքն Ա­րիո­սի և Մար­ցել­լուսի մո­լո­րու­թյանց դեմ: Սա­կայն շու­տով ե­կավ Ա­պո­ղի­նար Լավո­դի­կե­ցին († 390) և սկսավ ու­սու­ցա­նել, որ Քրիս­տոս կա­տա­րյալ մարդ­կու­թյուն չէ ու­նե­ցել, այլ ա­ռել է մի­միայն մարդ­կա­յին կեն­դա­նի մար­մին ա­ռանց բա­նա­կան հո­գու, ո­րի տե­ղը իբր թե բռնել է աստ­վա­ծա­յին Բա­նը: Այս ակն­հայտ­նի մո­լո­րու­թյունն, որ խախ­տում է փրկա­գոր­ծու­թյան էու­թյունը, բա­նադ­րվեց յուր ու­սու­ցո­ղի հետ Կ. Պոլ­սի 381-ի ժո­ղո­վում:

Ա­պողի­նա­րի մո­լո­րու­թյունը նոր մեծ վեճի պատ­ճառ ե­ղավ, որ Ա­ղեք­սանդ­րիա­յի մեծ դպրո­ցին հա­կա­ռակ դուրս ե­կավ Ան­տիո­քի դպրո­ցը: 428-ին Կ. Պոլ­սի պատ­րիարք դար­ձավ Ան­տիո­քի մի վա­նա­կան Նես­տո­րը, որ, հե­տևե­լով Ա­պո­ղի­նա­րի հա­կա­ռա­կորդ Դիո­տոր Տար­սո­նա­ցուն († 394) ու նո­րա ա­շա­կերտ Թեո­դո­րոս Մոպ­սուես­տա­ցուն († 429), այլև զի­նվելով Ա­ղեք­սանդ­րիա­յի նա­խա­թո­ռու­թյան դեմ, սկսավ յուր քա­րո­զու­թյամբ հա­կա­ռակ ըն­թա­նալ այդ դպրո­ցին: Նես­տո­րը հրա­պա­րակ ե­լավ` չու­զե­լով Ս. Կույսին Աս­տվա­ծա­ծին ա­նվա­նել, այլ պնդում էր, որ պետք է Քրիս­տո­սա­ծին կո­չել, ո­րով ու­սու­ցա­նում էր ու­րեմն Քրիս­տո­սին ա­ռան­ձին ծնված մարդ և ա­ռան­ձին, այ­սինքն` հետո ծնվա­ծին վրա իջ­նե­լով իբ­րև տա­ճա­րի մեջ` Աս­տված դավա­նել: Նա մին­չև ան­գամ յուր վար­չա­կան ժո­ղո­վում նզո­վեց յուր ու­սուց­մուն­քի հա­կա­ռա­կորդ վար­դա­պե­տու­թյունը, բայց երբ նո­րա դեմ դուրս ե­կավ Ա­ղեք­սանդ­րիա­յի Կյուրեղ պատ­րիար­քը, նա սկսեց հետզ­հետե մեղ­մաց­նել յուր մո­լո­րու­թյունը: Կյուրե­ղը գրեց 12 նզովք­ներ` բա­նադ­րե­լով նո­ցա, ո­րոնք կքա­րո­զեն կամ կդավա­նեն ի Քրիս­տոս եր­կու անձն կամ եր­կու բնու­թյուն և ո­րոնք Մա­րիամ Ս. Կույսին Աստ­վա­ծա­ծին չեն ա­նվա­նիլ: Նես­տորն էլ նո­րա դեմ ըն­թա­ցավ 12 հա­կա­ռակ նզովք­նե­րով, ո­րոնքև սար­սա­փե­լի աղ­մուկ բարձ­րաց­րին: Խռո­վու­թյունն այն­քան սաստ­կա­ցավ և ժո­ղովր­դին տակ­նու­վրա ա­րավ, որ Նես­տո­րը բո­լո­րո­վին հա­պավեց յուր մո­լո­րու­թյան խիստ ար­տա­հայտու­թյուն­ներն ու խոս­տո­վա­նեց. «Եր­կա­քան­չիւր բնու­թիւնքն բարձ­րա­գոյն եւ անշ­փոթ կա­պակ­ցու­թեամբ պա­տուին մի-մի անձ­նա­ւո­րու­թեան»: Սա­կայն վերջ­նա­կա­նա­պես նա չդար­ձավ յուր մո­լոր դավա­նան­քից: Կյուրե­ղի կողմն էին բյու­զան­դա­կան պե­տու­թյան բո­լոր ե­կե­ղե­ցա­կանք բա­ցի Նես­տո­րի ա­շա­կեր­տա­կից­նե­րը: Ի վերջո Կյուրե­ղը 431 թվին գու­մա­րեց Ե­փե­սո­սի ժո­ղովն ու բա­նադ­րեց Նես­տո­րին և նո­րա մո­լո­րու­թյունը: Նո­րա հե­տևող «Նես­տո­րա­կանք» մնա­ցին Մի­ջա­գետ­քում ու Քրդիս­տա­նում և «Թո­մա­յանք»` Հնդկաստա­նում:

Նես­տո­րը, դավա­նե­լով եր­կու բնու­թյուն, այ­դով չէ կա­րո­ղա­նում ա­զա­տվել յուր մո­լո­րու­թյունից. նա, եր­կու ան­ձը մեկ անձն դարձ­նե­լով, իս­կա­պես մեկ անձն չէ դավա­նում, վասնզի բնու­թյունն, որ ամեն գոր­ծու­նեու­թյան ու գի­տակ­ցու­թյան աղ­բյուրն է, չի կա­րող ա­նանձ­նավոր լի­նել: Ա­նանձ­նավոր բնու­թյուն ա­սել` միևնույն է, թե բնու­թյուն ա­սածդ ջնջել: Հե­տևա­բար քա­նի որ, ըստ Նես­տո­րա­կա­նու­թյան, Քրիս­տո­սի անձ­նավո­րու­թյունն աստ­վա­ծա­յին է, պարզ է, որ Քրիս­տո­սի մեջ ջնջվում է մարդ­կա­յին բնու­թյունը կամ մեր բնու­թյունից բո­լո­րո­վին տար­բեր ու նեղ բնու­թյուն է դառ­նում և ծա­ռա­յում իբ­րև մի մե­քե­նա աստվա­ծա­յին ան­ձի ձեռ­քում, և ու­րեմն Նես­տորն ինքն ընկ­նում է եվ­տի­քա­կա­նու­թյան կամ ա­պողի­նա­րու­թյան և կամ ե­րևութա­կա­նու­թյան մեջ: Իսկ ե­թե ըն­դու­նում է, որ մարդ­կա­յին բնու­թյունը Քրիս­տո­սի մեջ ան­փո­փոխ մնա­ցել է, հայտ­նա­պես դավա­նում է և եր­կու անձն նո­րա մեջ, վասնզի յուրա­քան­չյուր բնու­թյուն ու­նի և յուր անձ­նավո­րու­թյունը, յուր ե­սը, յուր ինք­նա­գի­տակ­ցու­թյունը: Բնա­կա­նա­բարև պետք է դավա­նե եր­կու կամք ու եր­կու ներ­գոր­ծու­թյուն, քա­նի որ եր­կու բնու­թյուն­նե­րից յուրա­քան­չյուրն, ու­նե­նա­լով յուր անձ­նավո­րու­թյունն, յուր ե­սը, յուր ինք­նա­գի­տակ­ցու­թյունը, անհ­րա­ժեշ­տա­պես կու­նե­նա և յուր կամքն ու ներ­գոր­ծու­թյունը[1]: Բայց ե­թե Քրիս­տո­սի մարդկա­յին բնու­թյունն անձն չէ, այն ժա­մա­նակ եր­կու կամք ու եր­կու ներ­գոր­ծու­թյուն էլ չու­նի, և ու­րեմն Նես­տո­րը հա­կա­սու­թյան մեջ է ընկ­նում` մի անձն, բայց եր­կու կամք ու ներ­գոր­ծու­թյուն քա­րո­զե­լով: Այս­պի­սով, Քրիս­տո­սի մեջ եր­կու բնու­թյուն, եր­կու կամք ու եր­կու ներ­գոր­ծու­թյուն ու մի աստվա­ծա­յին անձն դավա­նե­լը ձգում է եվ­տի­քա­կա­նու­թյան ու ե­րևու­թա­կա­նու­թյան մեջ` ջնջե­լով Քրիս­տո­սի մարդ­կու­թյունն, և կամ եր­կվու­թյան սկզբուն­քին հավա­տա­րիմ մնա­լով` պետք է խոս­տո­վա­նի նաև եր­կու անձն և ընկ­նի մար­դա­պաշ­տու­թյան (նես­տո­րա­կա­նու­թյան) և ա­րիո­սա­կա­նու­թյան մեջ: Նես­տո­րը, մա­քա­ռե­լով ինքն յուր մեջ, նախ` ըն­կավ մար­դա­պաշ­տու­թյան (ե­բիո­նա­կա­նու­թյան), սա­բե­լա­կա­նու­թյան և ա­րիո­սա­կա­նու­թյան մեջ և ա­պա, հա­լա­ծվելով և քիչ ուշ­քի գա­լով, գլո­րվեց իս­կա­պես մի բա­ռա­խա­ղու­թյամբ եվ­տի­քա­կա­նու­թյան և ե­րևու­թա­կա­նու­թյան մեջ. եր­կաբ­նա­կու­թյունը չա­զա­տեց նո­րան:

Քրիս­տո­սի մեջ չի կա­րող որևիցե կեր­պով եր­կվու­թյուն դավան­վիլ և աստվա­ծու­թյան ու մարդ­կու­թյան մեջ բա­ժա­նումն ձգվիլ, զի այ­դով արդեն փրկա­գոր­ծու­թյան խոր­հուր­դը քանդ­վում է: Այդ խոր­հուրդն ի­րա­գոր­ծվել է հենց այ­նով, որ չար­չա­րվող, թա­ղվող, մեռ­նո­ղը և միան­գա­մայն հարություն առ­նողն ու կյանք պար­գևո­ղը միև­նույն Աս­տվածն ու մարդն է, որ յուր միու­թյամբ մտնում է ա­դա­մա­յին ան­կյալ վի­ճակն ու բարձ­րաց­նում մարդ­կու­թյունը: Քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցին երբեք որևիցե եր­կվու­թյուն չէ վար­դա­պե­տել Քրիս­տո­սի մեջ, և Ս. Հայ­րե­րը միշտ շեշ­տում էին. «Մի ա­սեմք Որ­դի, եւ որ­պէս հարքն ա­սա­ցին` մի բնու­թիւն Աս­տու­ծոյ բա­նին մարմ­նա­ցե­լոյ»[2]: Ե­փե­սո­սի սուրբ ժո­ղովն էլ այդ ճշմար­տու­թյան հի­ման վրա հաստա­տեց Կյուրե­ղի նզով­քը,[3] թե «Ե­թէ ոք զմի Քրիս­տոս բա­ժա­նես­ցէ յեր­կուս դէմս յետ միա­նա­լոյն, եւ միայն մեր­ձա­ւո­րու­թիւն յա­րե­լու­թեան ա­սի­ցէ իբ­րեւ պա­տուով եւ կամ ճո­խու­թիւն եւ զօ­րու­թիւն, եւ ոչ միու­թիւն բնու­թեամբ, նզո­վեալ ե­ղի­ցի»:

Ու­րեմն Քրիս­տո­սի անձն ու բնու­թյունը մեկ է, նա Աս­տվա­ծա­մարդ է, և այդ է պատ­ճառն, որ Ս. Կույսն էլ կոչ­վում է Տի­րա­մայր (Ղուկ., Ա 43) և ոչ թե Քրիս­տո­սա­մայր, կոչ­վում է նույն­պես Աս­տվա­ծա­ծին, վասնզի նո­րա­նից ծնվո­ղը միան­գա­մայն Աստ­ված է: Մարդ­կա­յին և աստվա­ծա­յին բնու­թյունը նո­րա մեջ ան­խառն և անշ­փոթ է, զի աստվա­ծա­յին բնու­թյունը չի կա­րող մարդ­կա­յին բնու­թյան հետ շփո­թվիլ, այլ խորհր­դավոր կեր­պով միա­ցած է, ուստիև թե՛ մարդ­կա­յին և թե՛ աստվա­ծա­յին ստո­րո­գե­լիք է տրվում միև­նույն Քրիս­տո­սին: Այս­պի­սով, ա­սված է. «Որ­դին մար­դոյ, որ էն յեր­կինս» (Հովհ., Գ 13). «Երկ­րորդ մարդն Տէր` յերկ­նից». «Ե­թէ էր ծա­նու­ցեալ, ոչ ար­դեօք զՏէրն փա­ռաց ի խաչ հա­նէին». «Ի­ջի ես յերկ­նից… Տես­նի­ցէք զՈր­դի Մար­դոյ, զի ե­լա­նի­ցէ ուր էր զա­ռա­ջինն». «Ժո­ղո­վուրդ Տեառն զոր ապ­րե­ցոյց ա­րեամբն իւ­րով» (Գործք, Ի 28). «Հաշ­տե­ցաք ընդ Աս­տու­ծոյ մա­հուամբ Որդ­ւոյ նո­րա» (Հռ., Ե 10. Փիլ., Բ 8) և այլն: Եվ մենք տես­նում ենք, որ ինքն իսկ կո­չում է ին­քյան եր­բեմն Որ­դի Մար­դո և եր­բեմն Որ­դի Աս­տու­ծո, Միա­ծին: Իսկ ե­թե Քրիս­տո­սի մեջ մի եր­կվու­թյուն լի­ներ, այն ժա­մա­նակ նո­րա Աս­տվա­ծու­թյան փառ­քը չէր վե­րա­բե­րիլ մարդ­կու­թյան և չէր փրկա­գոր­ծիլ մար­դուն, այ­սինքն` ո՛չ կսրբեր մար­դուն մեղ­քե­րից, ո՛չ կբարձ­րաց­ներ յուր ա­ռա­ջվա բարձ­րու­թյան, ո՛չ նո­րա մե­ղանչ­ման պա­տի­ժը կրած կլի­ներ և ոչ յուր հարությամբ նո­րան կյանք տված, իսկ այս ա­մե­նը կազ­մում է փրկա­գոր­ծու­թյան էու­թյունը, ա­ռանց ո­րոնց Քրիս­տո­սի մար­դա­նա­լը չէր հա­մա­պա­տաս­խա­նիլ յուր նպա­տա­կին (հմմտ. Ե­ղի­շե, էջ 253, 256, 259, 279):

Նես­տո­րի մո­լո­րու­թյան մի հա­կա­ռակ ծայ­րա­հեղու­թյան մեջ ըն­կավ Կ. Պոլ­սի մի վա­նա­կան Եվ­տի­քե­սը` հե­տևե­լով մա­նի­քե­ցոց ա­ղան­դին և ա­սե­լով, թե Քրիս­տո­սի մար­մի­նը երկ­նավոր ծա­գումն ու­նի կամ ա­ռե­րևույթ, կամ թե մեր մարմ­նի պես չէ էու­թյամբ, այլ նո­րա աստվա­ծու­թյան մեջ կո­րել է, ինչ­պես մի կա­թիլ մեղ­րը` ան­սահ­ման ծո­վի մեջ, այն­պես որ Քրիս­տոս ոչ թե կա­տա­րյալ մարդ է և միան­գա­մայն կա­տա­րյալ Աս­տված է և ու­նի սոսկ մեկ աստվա­ծա­յին բնու­թյուն: Այս մո­լո­րու­թյունը անն­կա­տե­լի չէր կա­րող մնալ, ուստիև Ա­ղեք­սանդ­րա­ցի Դիոս­կուր պատ­րիար­քը, որ Բյու­զան­դիո կայս­րու­թյան մեջ ավան­դա­բար նա­խա­թոռ և ա­ռաջ­նա­կարգ դիրք ու­ներ, գու­մա­րեց կայսր Թեո­դո­սի հրա­մա­նա­տա­րու­թյամբ Ե­փե­սո­սի Բ. ժո­ղո­վը 449 թվին և նզո­վեց նո­րա վար­դա­պե­տու­թյունը: Այս­պի­սի մի մո­լո­րու­թյունը բո­լո­րո­վին ժխտում է մար­դու փրկու­թյունը, զի ե­թե Քրիս­տո­սի մեջ չկա կա­տա­րյալ մարդ­կու­թյուն, այն ժա­մա­նակ արդեն ո՛չ մեղ­քե­րի սրբում, ո՛չ հարություն և ո՛չ բարձ­րա­ցումն ու փրկու­թյուն կլի­նի մար­դու հա­մար, ճիշտ այն­պես, ինչ­պես արդեն ա­սա­ցինք Նես­տո­րի մո­լո­րու­թյան նկատ­մամբ: Այս մեծ մո­լո­րու­թյունն յուր հե­տևող­նե­րի ձևա­կեր­պու­թյուն­նե­րով և վե­րո­հիշյալ հա­կա­ռակ ծայ­րա­հեղու­թյուն­նե­րով հան­դերձ ըն­դար­ձա­կորեն բա­ցատ­րված ու հեր­քված է Ս. Հովհան Ի­մաստա­սերի «Ընդ­դեմ ե­րևու­թա­կա­նաց» խո­րագ­րով ճա­ռի մեջ[4]: Այլև նույն հայ­րա­պե­տի ժո­ղո­վա­կան նզով­քը, միաց­նե­լով այս մո­լո­րու­թյունն Ա­պողի­նա­րյան մո­լո­րու­թյան հետ, ա­սում է. «Ե­թէ ոք ոչ խոս­տո­վա­նես­ցի զբանն Աս­տուած մարմ­նա­ցեալ ի Ս. Կու­սէն ճշմար­տու­թեամբ, այ­սինքն` զբնու­թիւնս մեր` ա­ռեալ զնմա­նէ զհո­գի եւ զմար­մին, եւ զմիտս, ա­ռանց ա­պա­կա­նու­թեան ա­սի­ցէ եւ կար­ծեօք եւ նմա­նու­թեամբ ե­րե­ւեալ զՔրիս­տոս` նզո­վեալ ե­ղի­ցի» (տե՛ս Սամ. Ա­նե­ցի, 287. Ընդհ., 207):

Եվ­տի­քե­սին հե­տևող եվ­տի­քա­կանք կամ հա­կո­բիկ­նե­րը (Զ. դա­րում նո­ցա միա­ցու­ցիչ Հակովբ Բա­րա­դա­յի ա­նու­նով) Ջու­լա­մե­րի­կի կող­մե­րումն են մնում:

Քա­ղա­քա­կան հան­գա­մա­նաց պատ­ճա­ռով եվ­տի­քյան մո­լո­րու­թյունը հեղ­հեղվեց, Հռովմն ու Բյու­զան­դը մրցման մեջ մտան և վեր­ջա­պես Հռով­մեա­կան ե­կե­ղե­ցու քա­հա­նա­յա­պե­տը (Լեո I) յուր մի մո­լար տո­մա­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար վեճին զարկ տվավ: Միակ ել­քը ժո­ղովն էր, և Հու­նաց կայս­րը, գու­մա­րե­լով Քաղ­կե­դո­նում 451-ին, կար­ծեց, թե կկա­րո­ղա­նար լու­ծել այդ խնդի­րը: Այդ տո­մա­րը քա­րո­զում էր, թե եր­կու բնու­թյուն­նե­րը, հա­րե­լով մի­մյանց մի ան­ձի մեջ, ա­ռան­ձին-ա­ռան­ձին կրում են թշնա­մանքն ու փառ­քը: Ըստ ո­րում` մեկը մյու­սի հա­ղոր­դակ­ցու­թյամբ գոր­ծում է այն, ինչ որ յուրյան հատուկ է, այ­սինքն` բա­նը գոր­ծում է այն, ինչ որ յուրյանն է, և մար­մինն էլ յուրն է կա­տա­րում, որպեսզի «միեւ­նոյն միջ­նորդն Աս­տու­ծոյ եւ մարդ­կան մարդն Յի­սուս Քրիս­տոս կա­րող լի­ցի մե­ռա­նիլ միովն եւ լի­ցի կա­րող մե­ռա­նիլ միւ­սովն», մեկ բնու­թյունը խա­չվի ու կա­խվի խա­չա­փայ­տի վե­րա, իսկ մյու­սը` ոչ[5]: Խնդի­րը չլու­ծվեց, վեճերն էլ չվեր­ջա­ցան, այլ շա­րու­նա­կվե­ցան նաև հե­տևյալ դա­րե­րում, ու երբ դուրս ե­կան կայսր­ներ, ո­րոնք եր­կու բնու­թյան դավա­նան­քի վեճե­րը կա­մե­ցան մեղ­մաց­նել` մեկ կամք ու մեկ ներ­գոր­ծու­թյուն քա­րո­զե­լով, այդ մի­ջոց­ներն ևս մեր­ժվե­ցան և վերջ­նա­կա­նա­պես դո­ցա մեջ հաստա­տվեց դավա­նել ի Քրիս­տոս մի անձն, բայց եր­կու բնու­թյուն, եր­կու կամք ու եր­կու ներ­գոր­ծու­թյուն:

Արդ` դա­րե­րի ըն­թաց­քում Քրիս­տո­սի աստվա­ծու­թյունն ու մարդ­կու­թյունն, այս­պես կամ այն­պես յուրա­ցվելով, դավա­նա­կան ձևա­կեր­պու­թյուն­ներ ստա­ցան զա­նա­զան մո­լո­րե­ցու­ցիչ­նե­րի վար­դա­պե­տու­թյան մեջ, և ե­կե­ղե­ցին շա­րու­նակ կռվեց դո­ցա դեմ ու ձգտեց ու­ղի­ղը տա­րա­ծել: Այդ մո­լո­րու­թյունք ի­րավա­պես կոչ­վում են յուրյանց հիմ­նադ­րող­նե­րի ա­նվամբ, իսկ բնու­թյան թվի նկատ­մամբ «եր­կաբ­նա­կու­թյուն» ու «միաբ­նա­կու­թյուն» խոս­քե­րը իս­կա­պես ցույց են տա­լիս եր­կու բնու­թյան ու մի բնու­թյան դավա­նան­քը մար­դա­ցյալ Քրիս­տո­սի վրա:

Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցին դավա­նա­կան հիմ­նա­կան կետե­րում ոչ մի կերպ չէ ու­զում շե­ղված կամ տար­բե­րված լի­նել ա­ռա­քե­լա­կան վար­դա­պե­տու­թյունից. այդ սկզբունքն ան­բա­ժա­նե­լի է նո­րա գո­յու­թյան հետ:

Ըստ այդմ` նա դավա­նում է և վար­դա­պե­տում, որ Քրիս­տոս կա­տա­րյալ աստվա­ծա­մարդ է, այ­սինքն` կա­տա­րյալ Աս­տված է, միան­գա­մայն կա­տա­րյալ մարդ[6]: Այս­պես դավա­նե­լով` նա 1600 տա­րի շա­րու­նակ քա­րո­զել է, որ ոչ մի զա­նա­զա­նու­թյուն նկա­տել Քրիս­տո­սի մեջ չենք կա­րող, վասնզի երկ­վու­թյունն ու եր­կվու­թյան զա­նա­զա­նու­թյունը` ինչ­պես և ինչ ե­ղա­նա­կով ու­զում է ձևա­կեր­պված լի­նի, տար­բե­րում է, ո­րո­շում է, ան­ջա­տում է աստվա­ծա­յին մե­ծու­թյունն ու փառ­քը մարդ­կա­յին խո­նար­հու­թյունից և ան­կու­մից, իսկ այդ ան­կա­րե­լի է դարձ­նում մար­դու բարձ­րա­նալն ու փրկվի­լը[7]: Եր­կվու­թյան հե­տևան­քը կամ եր­կու ու ե­րեք անձն է եզ­րա­կաց­նում, կամ ան­կա­տար ու կո­րած մարդ­կու­թյուն, կամ ըստ այդմ աստվա­ծու­թյունն ո­չինչ չի տա­լիս մարդ­կու­թյան, և կամ մարդ­կու­թյունը լոկ գործ է ած­վում իբ­րև մե­քե­նա աստվա­ծա­յին ան­ձի ձեռ­քում, բայցև պաշտ­վում է նո­րա հետ հավա­սա­րա­պես, ա­ռանց ու­րեմն նո­րա հետ մի ճշմա­րիտ միու­թյունն դառ­նա­լու: Եվ քա­նի որ այդ­պի­սով ո՛չ Բանն Աստ­ված է յուրաց­նում մարդ­կու­թյան նսե­մու­թյունն, և ո՛չ մարդ­կու­թյունն է յուրաց­նում Աս­տված-Բա­նի վսե­մու­թյունն եր­կվու­թյան պատ­ճա­ռով, պարզ է և ակն­հայտ­նի, որ մար­դե­ղու­թյան խոր­հուրդն այդ­պես ան­կա­տար է մնում, այ­սինքն` մեղ­քը սրբու­թյան միու­թյամբ չէ մաքր­վում, ան­կու­մը բարձ­րու­թյան միակ­ցու­թյամբ չէ վե­րա­նում, եղ­ծու­մը ա­նեղ­ծու­թյամբ չէ բարձ­վում, և մա­հը կյան­քի միավո­րու­թյամբ չէ ոչն­չա­նում:

Այլև եր­կվու­թյունը հնա­րավոր է դարձ­նում նաև ե­րե­քու­թյունը` մարդ­կա­յին հո­գու լի­նե­լով (Ե­ղի­շե, 311-312. Եզ­նիկ, 101), նույն­պես և եր­կվու­թյամբ հաս­կա­նա­լի է դառ­նում մի սոսկ մար­դու մի­ջո­ցով ա­ռանց Աս­տու­ծո իջ­ման փրկա­գոր­ծու­թյունը:

Հե­տևա­բար Հայաստանյայց ա­ռա­քե­լա­կան Ս. Ե­կե­ղե­ցին երբեք չէ կա­րող Քրիս­տո­սի մեջ որևիցե երկ­վու­թյուն դավա­նել և երբ նո­րա ա­ռաջ դնում են եր­կու բնու­թյան, եր­կու կամ­քի ու եր­կու ներ­գոր­ծու­թյան նոր վար­դա­պե­տու­թյունը, նա «ի վե­րայ լե­րինն բար­ձու» հռչա­կում է, որ ին­քը դավա­նում է մեկ բնու­թյուն, մեկ աստված­մարդ­կա­յին կամք ու մեկ աստված­մարդ­կա­յին ներ­գոր­ծու­թյուն, այ­սինքն` որ մար­դաց­յալ Աս­տվա­ծը մեկ բնու­թյուն, մեկ կամք ու մեկ ներ­գոր­ծու­թյուն ու­նի, միու­թյուն և ոչ եր­կվու­թյուն, ա­պա թե ոչ Ս. Եր­րոր­դու­թյան մեջ եր­կու բնու­թյուն կդավա­նվի, և ա­րիո­սու­թյունը նո­րա­ձևված կնո­րոգ­վի:

Ուստիև Ար­տա­շա­տի մեծ ժո­ղո­վը Ե. դա­րում գրում է գե­ղեց­կա­պես. «Եւ որ ա­րար զաշ­խարհս, նոյն եկն եւ ծնաւ ի Ս. Կու­սէն Մա­րիա­մայ, յա­ռա­ջա­գոյն նկա­տե­լով մար­գա­րէիցն, ա­ռանց ի­րիք պատ­ճա­ռանց մարմ­նա­ւոր կար­գի: Որ­պէս յոչն­չէ ա­րար զայս մե­ծա­մար­մին աշ­խարհս, սոյն­պէս ա­ռանց ի­րիք մարմ­նա­կան միջ­նոր­դի առ զմար­մինն յան­փորձ կու­սէն ճշմար­տիւ, եւ ոչ առ ստուե­րա­գիր ե­րեւ­մամբ: Էր Աս­տուած ճշմար­տիւ, եւ ե­ղեւ մարդ ճշմար­տիւ, ոչ ի լի­նելն մարդ` կո­րոյս զաստուա­ծու­թիւնն, այլ նոյն եւ մի: Այլ քան­զի ոչ կա­րէաք տե­սա­նել զան­տե­սա­նե­լին եւ մեր­ձե­նալ յան­մեր­ձե­նա­լին, եկն ե­մուտ ընդ մե­րով մարդ­կու­թեամբս, զի եւ մեք մտցուք ընդ նո­րա աստուա­ծու­թեամբն: Ոչ ա­նար­գանս ինչ հա­մա­րե­ցաւ զգե­նուլ զիւր ստեղ­ծուած մար­մինս, այլ մե­ծա­րեաց իբ­րեւ աստուա­ծաստեղծ զիւր գործ: Ոչ առ սա­կաւ-սա­կաւ շնոր­հեաց ինչ սմա զան­մա­հու­թեան պա­տիւն, իբ­րեւ զան­մար­մին հրեշ­տա­կաց, այլ միան­գա­մայն զբո­լոր բնու­թիւնն մարմ­նով` շնչով եւ հոգ­ւով եւ զգե­ցաւ, եւ միա­բա­նեաց ընդ աստուա­ծու­թեանն, միու­թիւն եւ ոչ եր­կուու­թիւն. եւ այ­սու­հե­տեւ մի գի­տեմք զաստուա­ծու­թիւնն, որ յա­ռաջ էր, քան զաշ­խարհս, նոյն եւ այ­սօր» (Ե­ղի­շե, 30)[8]: Ուստիև Ս. Մով­սես Խո­րե­նա­ցու ան­մահ շա­րա­կա­նում եր­գում ենք. «Ծնար ի կու­սէն ան­ճառ միու­թիւն, ան­բա­ժա­նե­լի եւ միշտ գո­լով ոչ մեկ­նե­ցար ի հայ­րա­կան ծո­ցոյ»:

Վեր­ջա­պես Ս. Հովհան Ի­մաստա­սերի ժո­ղո­վա­կան նզով­քը հնչում է. «Ե­թէ ոք ոչ խոս­տո­վա­նես­ցի զմարմ­նա­ցեալ Բանն Աս­տուած մի բնու­թիւն` ըստ ան­ճառ միա­ւո­րու­թեան, որ յաստուա­ծու­թեան, որ յԱս­տուա­ծու­թե­նէն եւ ի մար­դկու­թե­նէս, այլ կամ ըստ բնու­թեան մի բնու­թիւն եւ կամ ըստ շփո­թու­թեան եւ ըստ փո­փոխ­ման մի բնու­թիւն` նզո­վեալ ե­ղի­ցի» (Տե՛ս Սամ. Ա­նե­ցի, 288. Դ և Է)[9]:

Նույն ժա­մա­նակ­նե­րում դուրս ե­կավ Պե­լա­գիոս վա­նա­կանն, որ սկսավ մո­լո­րու­թյուն քա­րո­զել նույնիսկ փրկա­գոր­ծու­թյան նկատ­մամբ: Նա ա­սում էր, որ մարդ մահ­կա­նա­ցու է ստեղ­ծված և պատ­վի­րա­նա­զան­ցու­թյամբ ժա­ռան­գեց ոչ թե երկ­րավոր, այլ հավի­տե­նա­կան մա­հի ա­ռանց յուր ան­ձի կամ յուր ժա­ռանգ­նե­րի մեջ փո­փո­խու­թյուն հառաջ բե­րե­լու: Մարդ ծնվում է ա­ռանց մե­ղաց և ա­ռա­քի­նու­թյան, միայն թե յուր կա­տա­րյալ ա­զա­տու­թյամբ կա՛մ դեպի մեղքն է գնում, կա՛մ դեպի ա­ռա­քի­նու­թյուն, սա­կայն հրա­պու­րվելով վատ օ­րի­նա­կից ու սո­վո­րու­թյամբ` մեղ­քի մեջ է ընկ­նում, թեև կան բո­լո­րո­վին ան­մեղ մար­դիկ ևս: Աս­տու­ծո շնոր­հը հեշ­տաց­նում է մար­դուն յուր կո­չու­մը ձեռք բե­րե­լու, և այդ շնորհն անհ­րա­ժեշտ է մի­միայն այն պատ­ճա­ռով, որ մեղ­քը ի­րա­կա­նա­պես ընդ­հան­րա­ցել է: Աս­տված յուր շնոր­հով այս է ա­նում միայն, որ լու­սավո­րում է հայտ­նու­թյամբ, թող­նում է մեր մեղ­քերն ու գրգռում մեր բա­րո­յա­կան զորու­թյունն ար­տա­քին մի­ջոց­նե­րով:

Մարդն էլ ինքն է աշ­խա­տում ար­ժա­նա­նալ այդ շնոր­հաց, իսկ Քրիս­տոս մար­դա­ցել է, որպեսզի յուր կա­տա­րյալ վար­դա­պե­տու­թյամբ և յուր կյան­քի օ­րի­նա­կով շար­ժե մար­դուն դեպի բա­րե­լավա­ցու­մը. նա մեզ հա­մար օ­րի­նակ է միայն, ուստիև չմկրտված մեռ­նող­նե­րը մի­միայն քիչ ե­րա­նու­թյուն կվա­յե­լեն: Ավե­տա­րա­նին կա­տա­րե­լա­պես խորթ այս ու­սու­ցումն յուր ա­ղան­դավոր ու­սու­ցո­ղի ու նո­րա հե­տևող­նե­րի հետ բա­նադ­րվեց Ե­փե­սո­սի 431-ի ժո­ղո­վում, թեև այս մո­լո­րու­թյան ձևա­կեր­պու­թյունը հարա­տևեց ա­րևմ­տյան ե­կե­ղե­ցում և նո­րա­նոր մո­լո­րու­թյանց սնունդ տվավ:

Հռով­մեա­կան ե­կե­ղե­ցին, Պե­լա­գյան մո­լո­րու­թյան ներ­քո ազդ­վելով, սկսավ Թ. դա­րում մի նոր մո­լո­րու­թյուն ընդ­հան­րաց­նել, այն է` Ս. Կույսի ա­նա­րատ հղու­թյունն ու ծնուն­դը Հո­վա­կի­մից և Ան­նա­յից: Այս մո­լո­րու­թյունը հե­տևանք էր Ա­դա­մի մեղ­քի մա­սին ե­ղած Պե­լա­գյան մո­լո­րու­թյան, որ մտավ Հռովմեական ե­կե­ղե­ցու մեջ: Ա­ռա­ջին քա­րո­զո­ղը ե­ղավ Պ. Ռադ­բեր­դը, ո­րին հո­վա­նավո­րե­ցին Հռովմեական մի քա­նի քա­հա­նա­յա­պետ­ներ, սա­կայն Բեռ­նարդ Կլեր­վո­սա­ցու հար­ձակ­ման պատ­ճա­ռով հետ նա­հան­ջե­ցին յուրյանց մո­լո­րու­թյունից: Բայց և այս­պես 1854 թվին Պիոս Թ. ըն­դու­նեց այդ մո­լար դավա­նան­քը, ըստ ո­րում` Հռովմեական ե­կե­ղե­ցին վար­դա­պե­տում է, թե Ս. Կույսը` թեև բնա­կա­նա­պես Հո­վա­կի­մից և Ան­նա­յից, սա­կայն ըստ շնոր­հաց ա­ռավե­լու­թյան` ա­նա­րատ հղու­թյամբ է ծնվել և ա­զատ է մնա­ցել ա­դա­մա­յին մեղ­քից. ուստիև Աս­տվա­ծա­ծինն աստվա­ծու­հի է, ո­րին պետք է հավա­տալ, նո­րան աղոթել և մեր և Աս­տու­ծո մեջ միջ­նոր­դու­հի ճա­նա­չել գրե­թե Քրիս­տո­սին հավա­սար:

Հռովմեական ե­կե­ղե­ցին յուր այդ մեծ մո­լո­րու­թյունը հիմ­նում է Ծննդ., Գ 15.-ի վրա, որ միայն Եվա­յի զավա­կի, այ­սինքն` Քրիս­տո­սի ու սա­տա­նա­յի (օ­ձի) աստվա­ծա­հայտ թշնա­մու­թյան և Քրիս­տո­սի հաղթու­թյան է վե­րա­բե­րում: Նա հեն­վում է և Ղուկ., Ա 28-ի վրա, որ հայտ­նում է, թե Ս. Կույսը մաս­նա­կից է լի­նե­լու աստ­վա­ծա­յին շնոր­հաց` աստվա­ծա­մայր դառ­նա­լով: Ու­րեմն այդ վկա­յու­թյուն­ներն իս­կա­պես ոչ մի կռվան չեն տա­լիս այդ մո­լո­րու­թյան, ըստ ո­րում և Պո­ղոս ա­ռա­քյալն ա­սում է. «Զի որ­պէս ի միո­ջէ մար­դոյ մեղք յաշ­խարհ մտին, եւ մե­ղաց ան­տի մահ, եւ այն­պէս յա­մե­նայն մար­դիկ տա­րա­ծե­ցաւ մահ, ո­րով ա­մե­նե­քին մե­ղա» (Հռ., Ե 12. Գաղ., Գ 13. Ա Հովհ., Ա 7. Ա Տիմ., Բ 5-7): Եվ Պետ­րոսն ա­սում է, որ Քրիս­տոս «զմեր մեղսն իւ­րով մարմ­նովն վե­րա­ցոյց ի խա­չա­փայտն, զի լի­ցուք զեր­ծեալք ի մե­ղաց ան­տի» (Ա Պետ., Ա 24): Ու­րեմն Քրիս­տոս ա­ռել է Ս. Կույսից իս­կա­կան ա­դա­մա­յին մար­մին և ոչ թե մի նոր տե­սակ մար­մին, ա­պա թե ոչ մեր մե­ղան­չա­կան, ըստ կար­գին Ա­դա­մա և Եվա­յի, մար­մի­նը սրբած ու փրկած չէր լի­նիլ (տե՛ս և Հռ., Զ 9-10). «Զայս գի­տաս­ջիք, զի հին մարդն մեր խա­չա­կից ե­ղեւ նո­րա, զի խա­փա­նես­ցի մար­մին մե­ղացն մի՛ եւս ծա­ռա­յել մեզ մե­ղացն» (հմմտ. և Պող. Տար., էջ 72):

Այս­պես և Մե­ծի պա­հոց շա­րա­կա­նում եր­գում ենք. «Որ ա­ռա­քե­ցար ի Հայ­րա­կան ծո­ցոյ, ծած­կեալ խոր­հուրդ ընդ Հօր յա­ւի­տեան, եւ ա­ռեր մար­մին զմե­ղու­ցե­լոյ նա­խաստեղ­ծին»: «Բե­ւե­ռե­ցեր զմեղս մեր ի վե­րայ խա­չին. եւ համ­բե­րեալ մա­հու ի­ջեր ի գե­րեզ­մանն. կեն­դա­նու­թիւն շնոր­հե­ցեր նստե­լոցս ի խա­ւա­րի եւ զօ­րու­թեամբ յա­րեար» (306):

Ս. Ներ­սես Շնոր­հա­լին էլ գրում է. «Եւ կոյսն Մա­րիամ, յոր­մէ մար­մին առ Քրիս­տոս, ի մե­ղան­չա­կա­նին Ա­դա­մայ բնու­թե­նէն էր» (Ընդհ., 120, 319. հմմտ. Ե­ղի­շե, էջ 209-210): Ուստիև Ս. Հովհան Ի­մաստա­սերը նզովք է դնում. «Ե­թէ ոք ոչ ա­սի­ցէ ի մե­ղան­չա­կան եւ ի մահ­կա­նա­ցու մեր­մէ բնու­թե­նէս առ­նուլ մար­մին Բա­նին Աս­տու­ծոյ, այլ յան­մեղ յան­մահ եւ յա­նա­պա­կան բնու­թե­նէն, զոր ու­նէր նա­խաստեղծն յա­ռաջ, քան զյան­ցանսն, նզո­վեալ ե­ղի­ցի» (Անդ., 288):

Փրկա­գոր­ծու­թյան մեծ խոր­հուրդն ի նկա­տի ու­նե­նա­լով` Հայաստանյայց Ե­կե­ղե­ցին հա­մա­ձայն Ս. Գրքին վար­դա­պե­տում է, որ Ս. Կույսը ծնվել է ա­դա­մա­յին մեղ­քով, բայց աստվա­ծա­յին մեծ ուխ­տի կա­տար­ման հա­մար վա­յե­լել է ա­ռան­ձին շնորհ (Ղուկ., Ա 30), վասնզի մայր պետք է լի­ներ «անդ­րան­կին ա­մե­նայն ա­րա­րա­ծոց» (Կող., Ա 15. Ծննդ., ԺԷ 15-20. ԺԸ 10-12. ԻԱ 1): Եվ ինչ­պես որ աստվա­ծա­ծին լի­նե­լու հա­մար այդ շնոր­հը վա­յե­լում էր, այն­պես և սրբվեց Ս. Հո­գով (Շար., 14. Ընդհ., 120, 331) ու Քրիս­տո­սի մարմ­նա­ռու­թյամբ, ուստիև նա ինքն ա­սաց. «Զի հա­յե­ցաւ (Տէր) ի խո­նար­հու­թիւն ա­ղախ­նոյ իւ­րոյ. զի ա­հա յայսմ­հե­տէ ե­րա­նես­ցեն ինձ ա­մե­նայն ազգք» (Ղուկ., Ա 48): Նա պան­ծա­ցավ յուր հավատ­քով ու խո­նար­հու­թյամբ գեր ի վե­րո բո­լոր սրբե­րից իբ­րև աստվա­ծա­մայր, սա­կայն մեր Փրկիչն ու միջ­նոր­դը մի­միայն Քրիս­տոս է և ոչ թե Աս­տվա­ծա­ծի­նը, որ լոկ ըն­դու­նա­րան ե­ղև իբ­րև օ­րի­նակ բո­լոր հավա­տա­ցե­լոց վե­րա­բե­րու­թյան առ Քրիս­տոս: Եվ ո­րով­հե­տև նա սկզբից մին­չև վեր­ջը Աս­տու­ծո շնոր­հաց տակ է գտնվել, ուս­տի տոնում ենք նո­րա կյան­քի նշա­նավոր դեպ­քե­րը` հղու­թյունը, ծնուն­դը, ըն­ծա­յումն ի տա­ճարն, ավե­տիքն ու վե­րա­փո­խու­մը, այլև նո­րա բա­րե­խոսա­կան աղոթ­քին ա­ռա­ջին տեղն ենք տա­լիս մեր սուրբ հավա­տա­կից­նե­րի մեջ[10]:

Նա­խըն­թաց բո­լոր մո­լո­րու­թյանց դեմ, ամ­փո­փե­լով միան­գա­մայն և հո­գե­մարտ Մա­կե­դո­նի մո­լո­րու­թյունը, նզովք է դրված մեր այն գե­ղե­ցիկ Հավա­տամ­քի վեր­ջում, որ ընդ­հան­րա­պես ար­տա­հայտում է Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցու հավա­տա­լիք­նե­րը հա­կիրճ ու բազ­մա­խոր­հուրդ կեր­պով (տե՛ս «Իսկ որք ա­սեն»… վե­րը):

Այս ա­մե­նից հետո հիշե­լի է, որ թե՛ Հռով­մեա­կան և թե՛ բո­ղո­քա­կան աս­պա­րի­զում ու գիտ­նա­կան աշ­խար­հում պա­տա­հած կամ պա­տա­հող փրկչա­բա­նա­կան մո­լո­րու­թյունք ու տե­սու­թյունք սնունդ են առ­նում այդ հին մո­լո­րու­թյուն­նե­րից` զա­նա­զան գույն ու զարդ ստա­նա­լով ու ձևա­կեր­պվելով: Դո­քա երբեք նոր բան չեն տա­լիս և ու­րեմն հիշա­տա­կու­թյան ար­ժա­նի լի­նել չեն կա­րող, ըստ ո­րում, լավ գի­տե­նա­լով վե­րո­հիշյալ մո­լո­րու­թյանց ան­տե­ղու­թյունը, միշտ կզգանք ու կհաս­կա­նանք նո­րա­նոր նման­օ­րի­նակ ուս­մունք­նե­րի ան­զորու­թյունը Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու ա­ռա­քե­լա­կան նախ­նավանդ վար­դա­պե­տու­թյան սրբու­թյան ա­ռաջ:

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս