Սրբազանների դիմումը կալանավայրի ադմինիստրացիան բավարարել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի (ԱԱԾ -ին կից մեկուսարան) նույն խցում պահվող Միքայել եւ Բագրատ սրբազանները դիմել են ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ թույլ տան հանդիպում իրենց հոգևորական այցելի՝ հաղորդություն ստանալու համար։ Քրեակատարողական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ դիմումը բավարարվել է, եւ նրանց է այցելել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի հոգևորականը, ով ամբողջ տարվա համար ունի կալանավայրում պահվողներին այցելելու թույլտվություն։

Նշենք, որ ԱԱԾ մեկուսարանում կալանավորներին պահում են առավել խիստ մեկուսացման պայմաններում։ Ուշագրավ է, որ Միքայել Սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշման միջնորդությունը բավարարել էր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանը, որը դրանից օրեր առաջ կալանք էր սահմանել նաև Բագրատ Սրբազանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ բարձրաստիճան հոգևորականներին ազատությունից զրկել են՝ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական արշավի շրջանակներում, նրանք իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031