Բաժիններ՝

Թրամփը ստորագրել է հարկերի կրճատման և պետական պարտքի շեմի բարձրացման մասին «Մեկ մեծ գեղեցիկ» օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 4-ին ստորագրել է հարկային կրճատումների և պետական պարտքի առավելագույն չափի բարձրացման վերաբերյալ օրինագիծը՝ անվանելով այն «Մեկ մեծ գեղեցիկ» օրինագիծ։

Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում, որտեղ ներկա էին տասնյակ Հանրապետական օրենսդիրներ, Թրամփը մարկերով ստորագրեց օրինագիծը՝ հայտարարելով. «Ամերիկան հաղթում է, հաղթում է, հաղթում է, ինչպես երբեք»։

Ըստ AFP-ի՝ միջոցառման հրավիրյալների թվում եղել են նաև օդաչուները, որոնք վերջերս մասնակցել են Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծմանը։

Նոր օրինագիծը նախատեսում է զգալի հարկային բարեփոխումներ և թույլ է տալիս ավելի քան 4 տրիլիոն դոլարով բարձրացնել ԱՄՆ պետական պարտքի շեմը։ Թրամփը նշել է, որ այս որոշումը կշարունակի ամրապնդել երկրի տնտեսական դիրքերը և բարելավել ներդրումային միջավայրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031