Ի՞նչ է պատրաստել Լիլիթ Հովհաննիսյանը
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է նկարահանում: Իր նոր անակնկալի մասին երգչուհին տեղեկացրել է իր համացանցյան ընկերներին` նշելով, որ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել հարցին:
«Ձեզ եմ ներկայացնելու իմ նոր աշխատանքը, որը կատարել եմ ամենայն պատասխանատվությամբ, լրջությամբ՝ վերաարժևորելով համամարդկայինն ու աստվածայինը»,- գրել է Լիլիթ Հովհաննիսյանը:
Երգչուհին իր նոր աշխատանքը երկրպագուների դատին կներկայացնի ապրիլի 14-ին, իսկ մինչ այդ շարունակում է ընդունել երկրպագուների սիրողական մակարդակով նկարահանած տեսահոլովակները:
Հիշեցնենք, որ երգչուհին շաբաթներ առաջ իր երկրպագուների շրջանում մրցույթ էր հայտարարել: Ըստ մրցույթի կանոնների, երկրպագուները պետք է երգեին երգչուհու «Ես եմ հորինել» երգը, նկարահանեին սիրողական մակարդակի որևէ տեսանյութ և այն համացանց ներբեռնեին: Իսկ այն տեսահոլովակները, որոնք երգչուհին առավել շատ կհավանի՝ կարժանանան մրցանակների: