Բաժիններ՝

Փարիզ-2024. Նովակ Ջոկովիչը տղամարդկանց մենախաղից դուրս թողեց Ռաֆայել Նադալին

33-րդ ամառային Օլիմպիական Խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցեցին սերբ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Ռաֆայել Նադալը:

«Ռոլան Գարոս»-ի կենտրոնական «Ֆիլիպ Չատիրեր» կորտում Օլիմպիական խաղերի երկրորդ շրջանում միմյանց հետ մրցեցին «Մեծ սաղավարտ»-ի ամենատիտղոսակիր թենիսիստներից Ջոկովիչն ու Նադալը: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչին հաջողվեց առավելության հասնել երկու սեթում` 6:1, 6:4 հաշվով:

Նադալը կշարունակի պայքարն Օլիմպիական խաղերում արդեն տղամարդկանց զուգախաղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս