Ձուկը՝ պղպեղով ու բադրիջաններով
Բաղադրիչները՝
- 1 կգ ձուկ
- 1 հատ բադրիջան
- 2 հատ քաղցր պղպեղ
- 2 գլուխ սոխ
- 1 բաժակ արևածաղկի ձեթ
- 3-4-ական ճյուղ համեմ, սամիթ ու մաղադանոս
- 1 բաժակ սպիտակ չոր գինի
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Ձուկը մաքրեք, լվացեք, ապա համաչափ կտրատեք, աղ ու սև պղպեղ արեք:
Բադրիջանները օղակաձև կտրատեք, աղ արեք, 20 րոպե թողեք, ապա լվացեք հոսող ջրի տակ, որպեսզի դառնահամը կորչի:
Քաղցր պղպեղը մաքրեք սերմերից, օղակաձև կտրատեք: Կիսաօղակաձև կտրատեք սոխը:
Ձուկն ու բանջարեղենը առանձին-առանձին տապակեք ձեթի մեջ մինչև կիսաեփ լինելը:
Սոտեյնիկի մեջ տեղադրեք ձուկը, նրա վրա՝ բադրիջանների օղակները, ապա քաղցր պղպեղն ու սոխը:
Վրան լցրեք մանր կտրատած սամիթն ու մաղադանոսը, աղ ու պղպեղ արեք: Լցրեք գինին, առանց կափարիչի 10-15 րոպե շոգեխաշեք, ապա ծածկեք կափարիչը, ևս 10 րոպե եփեք:
Ձուկը բանջարեղենի հետ մատուցեք եփելու ընթացքում առաջացած սոուսի հետ մեկտեղ՝ վրան մանր կտրատած կանաչի լցնելով ու համեմի տերևներով զարդարելով: