Բաժիններ՝

«Այդ ամենը սկանդալ է». Սերբիայի հավաքականը սպառնում է չշարունակել մասնակցությունը Եվրո-2024-ին

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականը սպառնում է չշարունակել մասնակցությունը Եվրո-2024-ին, եթե ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ չկիրառի Խորվաթիայի եւ Ալբանիայի ֆուտբոլային ֆեդերացիաների դեմ Խորվաթիա-Ալբանիա հանդիպման (2:2) ժամանակ այդ թիմերի ֆանատների «Սպանի՛ր սերբերին» վանկարկումների համար, հաղորդում է sportklub.n1info.rs-ը։

«Այդ ամենը սկանդալ է։ Սերբիայի ֆուտբոլային միությունը ՈՒԵՖԱ-ից պահանջում է ամենակոշտ պատժամիջոցները, այլապես մենք չենք շարունակի մեր մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը։

Դա իսկական սկանդալ է, եւ մենք չենք ցանկանում, որ դա կրկնվի»,- ասել է Սերբիայի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Յովան Շուրբատովիչը։

Խմբային փուլի առաջին տուրում Սերբիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Անգլիայի թիմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս