ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ (NIST)։ Այս մասին նա գրել է «Ֆեսյբուք»-ի իր էջում։
Նա նշել է, որ NIST-ի առաքելությունն է խթանել ամերիկյան նորարարությունը և արդյունաբերական մրցունակությունը: Նախարարի խոսքով՝ այս կառույցի գործունեությունը բաղկացած է տարատեսակ հետազոտական ծրագրերից, որոնք կենտրոնացած են նանոմասշտաբի գիտության և տեխնոլոգիայի, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նեյտրոնային հետազոտությունների, նյութերի չափումների և ֆիզիկական չափումների վրա:
«NIST-ն իրականացնում է հետազոտական, փորձի փոխանակման ծրագրեր, որտեղ ակտիվ դերակատարում ունեն երիտասարդ հետազոտողները և ուսանողները։ Հանդիպման արդյունքում պայմանավորվել ենք համագործակցել մի շարք ուղղություններով»,- գրել է Հայրապետյանը։