Նոր Նորքի թաղապետը արձագանքել է Զախարովայի հայտարարությանը և ՌԴ ԱԳՆ բողոքի նոտային

Երևանի Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, ով այսօր հայտարարել էր, որ ՌԴ ԱԳՆ–ն բողոքի նոտա է ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա կատարած այցից հետո։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախ շփոթում է ՀՀ Ազգային ժողովը Երևանի վարչական շրջանի հետ, հետո էլ փորձում միջամտել կուսակցական գործունեությանը»,– գրել է Տիգրան Տեր-Մարգարյանը։

Նա նշել է, որ մեկնել է ուկրաինական Բուչա քաղաք, որպես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ու հավելել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է նորից գնալ այնտեղ։

«Իմ հանդիպումներում համոզվել եմ՝ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային։ Այնտեղ բոլորը այս պատերազմը համարում են պայքար` հանուն անկախության և ինքնիշխանության»,– գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս