Շտապ. լարված իրավիճակ է ԱԺ շենքի մոտ. Արամ Հովհաննիսյանը սպառնում է Սրբազանին

Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև իրավիճակը լարվեց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երթով հասել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, որտեղ ոստիկանները փակել են երթի մասնակիցների ճանապարհը։

Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի միջև լեզվակռւվ սկսվեց։ Նրանք փոխադարձ հորդորում էին չգոռալ։  Հրմշտոց սկսվեց։

Երթի մասնակից փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, որ իր կարծիքով՝  ոստիկանության կողմից երթի սահմանափակումներն ավելորդ լարվածություն ստեղծելու միտում ունեն։

«Էս մեծ մեքենաները, մեծ զորքերը, վահաններով ոստիկանների, հատուկ նշանակության զորքերի առկայությունը հուշում է այն մասին, որ ոստիկանների կողմից կա նախատրամադրվածություն»,- ասաց նա։

Վարազդատ Հարությունյանն ասաց, որ ակցիայի մասնակիցներն ակնկալում են պատասխան, թե ինչո՞ւ իրենց չեն թողնում շարունակել ակցիան ու ինչո՞ւ են այսքան շատ ոստիկաններ եկել Բաղրամյան– Դեմիճյան խաչմերուկ։

ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը պարզաբանեց, որ այս նախնական գործողությունը նրանք ձեռնարկել են` հաշվի առնելով ԱԳՆ-ի շենքի դիմաց օրեր առաջ տեղի ունեցած բախումները։

Տեսանյութեր

Լրահոս