ՀՀ տարածքում սպասվում է փոփոխական եղանակ
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/Yexanak1-e1360340881870.jpg)
ՀՀ տարածքում`
Ապրիլի 5-ին, 9-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավային 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, 9-ի ցերեկը նույնքանով կնվազի:
Երևանում`
Ապրիլի 5-ի գիշերը, 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին, 9-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 27.40C (1952թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -10.00C (2004թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 10.80C