Թուրքիան գյուղատնտեսության ոլորտում պահպանում է դիրքերը՝ որպես համաշխարհային առաջատար
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ Թուրքիան գյուղատնտեսության ոլորտում կարևոր հաջողությունների են հասել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ նախարարի՝ Թուրքիան պնդուկի, բալի, թզի, ծիրանի և սերկևիլի արտադրության մեջ պահպանում է իր դիրքերը՝ որպես համաշխարհային առաջատար։ Թուրքիան համաշխարհային արտահանման մեջ առաջին տեղն է զբաղեցնում պնդուկի, ծիրանի,թզի չրի, չամիչի և սերկևիլի պաշարներով։
Յումաքլըն նշել է, որ գյուղատնտեսական արտադրանքը մեծացնելու և հողագործներին աջակցելու համար կավելացվի բույսերի արտադրության աջակցությունը։ Ինչպես նաև հայտարարել է, որ 2024-ին գյուղատնտեսական աջակցությունը կկազմի 91.55 մլրդ լիրա և կավելանան հողագործների արտադրական կարողություններն ու եկամուտները։
Յումաքլըն նաև նշել է, որ 2002-ին մշակաբույսերի արտադրության ծավալը կազմել էր 98 մլն տոննա, իսկ 2023-ին այդ ցուցանիշը աճել է 39.5%-ով՝ կազմելով 136.9 մլն տոննա։