Մեքսիկայի նախագահը մտադիր է թոշակի անցնել
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պետության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո մտադիր չէ զբաղվել քաղաքականությամբ: Նա ցանկանում է թոշակի անցնել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, լրագրողների հետ զրույցում նա նշել է.
«Ես շատ ուրախ եմ ավարտել իմ աշխատանքը նախագահի պաշտոնում: Երբ ես հանձնեմ իշխանության խորհրդանիշները, կարող եմ ասել, որ առաքելությունն ավարտված է, և կանցնեմ թոշակի: Չեմ զբաղվի հասարակական, քաղաքական գործունեությամբ: Ես ավարտել եմ իմ շրջանը, օգնել եմ վերափոխել երկիրը»:
Հունիսի 2-ին Մեքսիկայում համընդհանուր ընտրություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքներով կորոշվեն ապագա նախագահը, երկրի Կոնգրեսի երկու պալատների կազմը, մի քանի նահանգների կառավարիչները և տեղական իշխանությունները. ընդհանուր առմամբ ավելի քան 20 հազար պետական պաշտոններ։