Փաշինյանի աշխատավայրը շարունակում է զինվել անվտանգային սարքերով

Վարչապետի աշխատակազմը շարունակում է անվտանգային ապահովման սարքերով զինումը: Մայիսի սկզբին աշխատակազմը ձեռք է բերել անվտանգության սարքերի հերթական խմբաքանակը, որը, ըստ մայիսի 8-ին կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի, նախատեսված է փոքր և միջին օբյեկտները պաշտպանելու համար: Այս գնումն արժեցել է 254 հազար 316 դրամ:

Մայիսի 21-ին արդեն ավելի խոշոր՝ շուրջ 2 միլիոն 13 հազար դրամով աշխատակազմը Կառավարական տուն 1-ի համար ձեռք է բերել տեսահսկողության համակարգեր, որոնցից մեկը, ըստ տեխնիկական բնութագրի, նախատեսված է բոլոր անալոգային ալիքների շարժման հայտնաբերման համար, իսկ մյուսը կարողանում է ճանաչել պետհամարանիշներն ու մարդկանց դեմքերը:

Անվտանգային թարմացումներ են արվել նաև համակարգչային ծրագրերում. 6 միլիոն 920 հազար 100 դրամով հակավիրուսային համակարգչային ծրագրային փաթեթների արտոնագրի երկարացում է արվել երկու տարի ժամկետով՝ 550 համակարգչի համար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս