Բաժիններ՝

Մխիթարյանը կրկին լավագույնն է երկրպագուների քվեարկության արդյունքում

Դոնեցիկ «Շախտյորի» պաշտոնական կայքում ավարտվել է մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը, որի արդյունքում լավագույն եռյակը հետևյալ տեսքն է ստացել: Երրորդ հորիզոնականում է թիմի ավագ Դարիո Սրնան, ում ձայն է տվել 80 օգտատեր (6,08%): Նրան հաջորդում է բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն` 410 ձայնով (31,16%): Իսկ երկրպագուների քվեարկության արդյունքում մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է 478 ձայն (36,32%): Նշենք, որ քվերակությանը մասնակցել է 1316 օգտատեր:

Ավելացնենք, որ սա մարտ ամսվա «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստին որոշելու միայն առաջին փուլն է: Երկրպագուների քվեարկությունից հետո իրենց կարծիքը կհայտնեն նաև ակումբի վետերանները և մարզական լրագրողները, որից հետո կձևավորվի վերջնական պատկերը և հայտնի կդառնա ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս