Բաժիններ՝

Ավելի մեծ անեծք, քան` քաղաքապետ Վարդան Օսկանյան. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Քաղաքական և միջազգային հետազոտությունների» կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ավագանու ընտրութուններում ոչ իշախանական ուժերի հնարավոր միավորմանը` նշեց. «Նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերի` մայրաքաղաքում իշխանությունը վերցնելու «սպառնալիքի» առումով ակնհայտ է, որ այստեղ գլխավոր դերակատարը ԲՀԿ-ն է, մեծ կասկածներ ունեմ, թե ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կհասնեն ավագանի մտնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմին: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նրա տոկոսները կախված կլինեն նրանից, թե իրավապահ մարմինները և հասարակությունն ինչ ակտիվությամբ կարգելեն նրանց, մեղմ ասած, «ոչ քաղաքական» մեթոդներով ձայներ հավաքագրելուն: Երևանցիներին տրակտորներ պետք չեն, աղբահավաք մեքենաներն էլ չեն տպավորի, մնում է կանխիկ փողի գործոնը, ինչի մասին մամուլն արդեն իսկ ահազանգում է: Առանց այդ «հարակից» գործոնի ԲՀԿ-ին դժվար կլինի մտածել մայրաքաղաքը «գրավելու» մասին, քանի որ երևանցին Արգիշտի թագավորի ժամանակներից սկսած՝ հազիվ թե ավելի մեծ անեծք պատկերացնի, քան, ասենք, քաղաքապետ Վարդան Օսկանյան»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս