Հարցվածների 82%-ը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության՝ անգամ միջազգային երաշխիքների դեպքում
Ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցում է իրականացրել Հայաստանի Հանրապետության 1100 քաղաքացիների շրջանում։ Ի թիվս այլ հարցերի՝ «Գելափը» հարցվածներից հետաքրքրվել է՝ պատրա՞ստ են համակեցության ադրբեջանցիների հետ, եթե միջազգային կառույցներով երաշխավորվի խաղաղությունն ու անվտանգությունը:
Ի պատասխան՝ քաղաքացիների 6.2 տոկոսը նշել է՝ «միանշանակ այո», իսկ 9.6 տոկոսը՝ «ավելի շուտ այո» տարբերակը, 6.1 տոկոսը՝ «ավելի շուտ ոչ», 75.5 տոկոսը՝ «միանշանակ ոչ» տարբերակը։ 2.4 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել:
Այսպիսով, քաղաքացիների 81.6 տոկոսը կամ՝ շուրջ 82 տոկոսը, հակառակ իշխանությունների վստահության, պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության, եթե նույնիսկ լինեն միջազգային երաշխիքներ։