Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանն այս պահին սուրճ են խմում «Մեղեդի» սրճարանում

Քիչ առաջ 168.am-ի թղթակիցը ականատես է եղել՝ ինչպես են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու այսօր հացադուլից դուրս եկած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սուրճ խմում դաշնակցականներին պատկանող «Մեղեդի» սրճարանում:

Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն անթաքույց զրույցի են բռնվել բազմաթիվ մարդկանց ներկայությամբ և մեծ սիրով պատասխանել են մեր թղթակցի հարցերին: Նրանք միաբերան հայտարարել են, որ համաձայնության են եկել և շուտով հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Շնորհավորում ենք մեր ընթերցողներին ապրիլի 1-ի կապակցությամբ, մաղթում ենք ուրախ տրամադրություն և խոստանում, որ սա միակ կատակն է լինելու:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930