Մահացու հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ տապակած սննդի հաճախակի օգտագործումից
Տապակած սնունդ հաճախակի օգտագործելը կարող է հանգեցնել առողջության համար տխուր հետեւանքների, ասել է թերապեւտ Վիկտորյա Իվանովան։
NEWS.ru-ի հետ զրույցում բժիշկը պարզաբանել է, որ տապակելու համար օգտագործվող զտված յուղը մեծ քանակությամբ անօգուտ ճարպեր է պարունակում։ Նման ճարպերը, նրա խոսքով, վնասում են արյունատար անոթները և սիրտը, ավելացնում են ճաշատեսակի կալորիականությունը։
Նման սննդակարգը, զգուշացրել է բժիշկը, սպառնում է վտանգավոր հիվանդություններ՝ քաղցկեղ, շաքարախտ, աթերոսկլերոզ, լյարդի ցիռոզ, ինսուլտ և սրտի կաթված զարգացնել։
«Վնասակար նյութերը թափանցում են բջիջներ, կուտակվում ու ոչնչացնում դրանք։ Որքան ավելի մուգ ու խիտ է տապակած սթեյքի կամ կարտոֆիլի կեղևը, այնքան ուժեղ են դրանց քաղցկեղածին և կործանարար հատկությունները»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է Իվանովան։