Ալերգիա չունեցող երեխային թույլատրվում է օրական երեք կոնֆետ ուտել, բայց գերադասելի է հիմնական կերակուրից հետո. անհրաժեշտ է չափավորել նաև միրգը և գազավորված ըմպելիքները, իսկ մայոնեզով և ապուխտով աղցաններ ընդհանրապես չպետք է մատուցվեն, РИА Новости-ի փոխանցմամբ, նշել են հարցված սննդաբանները:
Տապակած սնունդ հաճախակի օգտագործելը կարող է հանգեցնել առողջության համար տխուր հետեւանքների, ասել է թերապեւտ Վիկտորյա Իվանովան։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում խոսել է այդ թեմայի մասին։