Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը. Փաստաբանական խմբի հայտարարությունը
Արթուր Սուքոյանի փաստաբանական խումբը հայտարորություն է տարածել, որում ասված է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքը: Հարցի բարոյական կողմը թողնելով այդ հարթության վրա և ընդունելով Արթուր Սուքոյանի թեզերի արդարացիությունը՝ ցանկանում ենք շեշտադրել, որ Ա. Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը:
Այսօր փորձ է արվել տարատեսակ դատավարական աճպարարությունների միջոցով ստեղծել կալանավորման հիմքեր, սակայն դրանք բարեհաջող տապալվել են, քանի որ Արթուր Սուքոյանը ինքնուրույն ներկայացել է իրավապահ մարմիններ, սակայն արդեն հնչեցված պատճառաբանությամբ այստեղ հրաժարվել են մեզ ընդունել: Այս պահին Արթուր Սուքոյանը ազատության մեջ է:
Փաստաբաններ՝
Էրիկ Ալեքսանյան,
Ալեքսանդր Կոչուբաև»