Այսինքն՝ Սրբազանին կարելի է ամեն որակում տալ ու անպատաստան մնա՞լ. Մհեր Սահակյան
«Ես մեկ բան գիտեմ՝ այդ լրագրողը լրագրող կոչվելու իրավունք չունի»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի կողմից Civik.am-ի լրագրողին ապտակելը, ով օրերս Տավուշի թեմի առաջնորդի մասին տեսանյութ էր հրապարակել՝ նրան անվանելով «ռուսական ԿԳԲ-ի լրտես»։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Լևոն Քոչարյանի օգնականը շատ պարկեշտ ու կրթված անձնավորություն է։
«Ես դեպքի մանրամասները չգիտեմ, բայց միանշանակ ասում եմ՝ լրագրողը, որի հետ կապված ինչ-որ միջադեպ է եղել, լրագրող կոչվելու իրավունք չունի։ Այդ տեսանյութը նայել եմ, որպես քրիստոնյա հայ՝ ինձ համար անընդունելի է, որ լրագրողի կոչումով մեկը եկեղեցու սրբազանին ամեն որակում տա ու մնա անպատիժ։
Ես միջադեպի մանրամասներից տեղյակ չեմ, բայց արդեն իմանալով՝ ինչի մասին է խոսքը, հասկացա՝ ինչ է կատարվում։ Միանշանակ մի բան եմ ասում, որ մեր պետությունում ձեզ նման լավ լրագրողներ ունենք, ու անորակ մարդիկ չպետք է մտնեն լրագրողական ոլորտ»,- ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում