«Վեստ Արմենիա» – «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի
«Վեստ Արմենիա»-«Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան:
«Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է մարզական լրագրող,«Փյունիկ» ՖԱ գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
IDBank Պրեմիեր Լիգայի՝ 32-րդ մրցափուլի՝ մայիսի 2-ին կայանալիք «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի»,- նշված է հայտարարության մեջ:
28 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար, մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը: