Իվանիշվիլիի հիմնադրամը ազգային հավաքականին 30 մլն լարի է խոստանում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, կուսակցության պատվավոր նախագահ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը 30 մլն լարի է խոստանում ազգային հավաքականի ֆուտբոլային թիմին, եթե վերջինս հաղթանակ տանի Եվրոպայի առաջնության առաջին ենթախմբի խաղում: Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Միաժամանակ, Եվրոպայի առաջնության առաջին ենթախմբի խաղում հաղթանակից հետո «Քարթու» հիմնադրամը ազգային հավաքականի թիմին կպարգևատրի հավելյալ 30 մլն լարի՝ յուրաքանչյուր հաջորդ խաղում հաղթանակի համար»,- նշված է 1tv.ge լրատվամիջոցի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ այս խոստմանը նախորդել էր պատմության մեջ առաջին անգամ՝ Վրաստանի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը։ Հաղթանակից մի քանի օր անց, ի դեպ, իշխող կուսակցությունը խորհրդարանում վերսկսեց «գործակալների օրենքի» քննարկումը, որը Վրաստանի քաղաքացիներն ու միջազգային գործընկերները համարում են երկրի եվրաինտեգրման խոչընդոտ։

Ապրիլի 17-ին, մինչ խորհրդարանում քվեարկում էին վերոնշյալ օրինագծի հարցով, ազգային հավաքականի խաղացողները մեկը մյուսի հետևից հայտարարություններ էին տարածում՝ աջակցելով Վրաստանի եվրաինտեգրմանը, քննադատում էին «ռուսական օրենքը»:

«Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա է։ Եվրոպական ճանապարհը միավորում է մեզ: Առաջ դեպի Եվրոպա: Խաղաղություն Վրաստանին»,- գրել էր Վրաստանի հավաքականի հարձակվող, Իտալական «Նապոլիի» խաղացող Խվիչա Կվարացխելիան:

Մինչ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ բողոքելու «գործակալների օրենքի» դեմ, իսկ ֆուտբոլիստները նմանատիպ գրառումներ էին անում, իշխող կուսակցությունը փորձում էր այդ հայտարարությունները ներկայացնել որպես սեփական աջակցություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930