Բաժիններ՝

Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջիկա օրերին պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին Բիշքեկում հայտնել է Ղրղզստանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը։

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովն ապրիլի 24-25-ը պետական ​​այցով կլինի Ադրբեջանի Հանրապետությունում», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում Ժապարովը «երկկողմ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։

Պետությունների ղեկավարները, մասնավորապես, կքննարկեն «երկկողմ և բազմակողմ համագործակցության հրատապ հարցեր», ինչպես նաև «արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները»։

Ժապարովի այցի շրջանակներում նաև նախատեսվում է Միջպետական ​​խորհրդի երկրորդ նիստը, որի արդյունքներով կստորագրվեն նախագահների համատեղ հռչակագիրը և մի շարք համաձայնագրեր՝ ուղղված «առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930