Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ այլասերված կապիտուլյանտներն են լկտիաբար գովերգում իրենց նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ այլասերված կապիտուլյանտներն են լկտիաբար գովերգում իրենց նոր կապիտուլյացիան:

Որպես կանոն՝ անպատիժ մնացած հանցագործը՝ նոր հանցագործություններն ավելի բացահայտ ու անկաշկանդ է անում:

Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում Հայաստանի որևէ անկյունում, մի օր կբռնաբարեն, կսպանեն և/կամ կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը:

Տավուշի պաշտպանության համար կռված հայորդիները, 90-ականներին ի՞նչ իմանային, որ տարիներ հետո տավուշեցի մի դավաճան՝ մարդկանց շալակը թռնելով, խաբելով ու ճանկռտելով զավթելու է իշխանությունը, որպեսզի ստորացուցիչ կերպով ծնկի բերի արյուն-քրտինքով հաղթած ու հպարտություն ձեռքբերած մի ամբողջ ժողովրդի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930