Բաժիններ՝

Հնդկաստանում մեկնարկել են աշխարհի ամենամասշտաբային ընտրությունները

Հնդկաստանում մեկնարկել են խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի ընտրությունները, որոնք կտևեն մեկուկես ամիս։ Ապրիլի 19-ին անցկացվում է ընտրությունների 7 փուլերից առաջինը։ Քվեաթերթիկների հաշվարկը տեղի կունենա հունիսի 4-ին։

Հնդկաստանն ունի 968 միլիոն ընտրող՝ ավելի, քան ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Ռուսաստանի բնակչության թիվը միասին։

Ապրիլի 19-ին կքվեարկեն 166 միլիոն ընտրողներ երկրի 21 նահանգներում և տարածքներում։ Կգործի ավելի քան մեկ միլիոն ընտրատեղամաս։ Իրենց թեկնածուներին կներկայացնեն ավելի քան 2400 քաղաքական կուսակցություններ։

543-տեղանոց Լոկ սաբհայում բացարձակ մեծամասնություն կազմելու համար հարկավոր է ստանալ 272 մանդատ։

Ըստ կանխատեսումների՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը» (BJP – Bharatiya Janata Party) կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատում կստանա 370 տեղ, իսկ նրա Ազգային ժողովրդավարական դաշինքը՝ ավելի քան 400։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930