Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 16-ին ժամը 10։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի 1-ին մուտքի մոտ նկատվել է վիրավոր բազե, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վերոնշյալ հասցե մեկնած փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ (գրանցված է ՀՀ Կարմիր գրքում) և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի: