Սուրեն Պապիկյանն ընդունել է Ավստրալիայի դեսպան Ջոն Ուիլյամ Գիրինգին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ուիլյամ Գիրինգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ավստրալիա համագործակցության հնարավորություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը: