«Նիկոլը բաց խոստովանում ա ԱԺ ամբիոնից…». Էլիբեգովա

Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը բաց խոստովանում ա ԱԺ ամբիոնից, որ հասցրել ա էն վիճակին, որ հողերը տա՝ պատերազմ կարա լինի, չտա՝ պատերազմ կարա լինի, թշնամու կողմից արդեն իսկ օկուպացված տարածքներն էլ վերադարձնել չեն պատրաստվում։

Այս իրավիճակում, եթե պատերազմը անխուսափելի ա, առնվազն մեր խնդիրն ա այդ պատերազմին չգնալ Նիկոլի հրամանարության ներքո, այլ պատրաստվել բանիմաց մարդկանց ղեկավարության ներքո։

Որովհետև իր իսկ խոստովանությամբ ինքը 100 էջանոց ԳՇ զեկույցները չէր կարդում, մարտական գործողություններ ղեկավարել ունակ չէր, պատերազմի ժամանակ իրեն հակասող զեկույցներից չէր հասկանում, որն ա ճիշտ, ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ էր հրապարակում համացանցում ու հարցազրույցներում, հոկտեմբերի 19-ին էլ շատ ավելի բարենպաստ պայմաններով չկանգնացրեց պատերազմը, որովհետև վախենում էր, որ իրեն «դավաճան» կանվանեն։

Էդ էլ մի կողմ, արդեն գալիք պատերազմի մեզ համար բացասական արդյունք էլ ա կանխորոշում իր ելույթներում»։

Տեսանյութեր

Լրահոս