Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ռամադանի տոնի առթիվ և բարգավաճում մաղթել ադրբեջանցի ժողովրդին։

«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հետայսու էլ կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում, և մտքեր փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ»,- հայտնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930