Բաքուն Փարիզին հորդորում է հետևել Իտալիայի «հավասարակշռված քաղաքականության» օրինակին

Պաշտոնական Բաքուն եվրոպական երկրներին՝ մասնավորապես Ֆրանսիային կոչ է արել հետևել Հարավային Կովկասում գործընթացների գնահատման, հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների հարցում Իտալիայի որդեգրած քաղաքականությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն պնդել է՝ Իտալիայի փոխարտգործնախարարի հայտարարությունը վկայում է, թե որքան «կարևոր է երկրների ներքին գործերին չմիջամտելն ու անպատասխանատու մոտեցումը կանխելը այնպիսի զգայուն հարցի նկատմամբ, ինչպիսին է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն ու կարգավորումը»։

«Դա [Իտալիայի դիրքորոշումը] նաև ապացուցում է, թե որքան անհիմն և անարդյունավետ են Ֆրանսիայի նման երկրների կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականությունը։ Մենք կարծում ենք, որ Իտալիայի վարած քաղաքականությունը պետք է օրինակ ծառայի որոշ եվրոպական երկրների, հատկապես Ֆրանսիայի համար», – ընդգծել է Հաջիզադեն։

Իտալիայի փոխարտգործնախարարը քննադատել էր Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պնդելով՝ Սեժուրնեի հայտարարությունը չի նպաստում տարածաշրջանում տրամադրությունը հանգստացնելուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930