«Ադրբեջանցիները ցանկանում էին բլից-կրիգի միջոցով մխրճվել Արցախի մեջ, բայց այդ ցանկությունը տապալվեց, մեր զինվորների, սպաների ու գերագույն հրամանատարի շնորհիվ». Տիգրան Վարդանյան
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլյան Քառօրյա պատերազմն եղել է հաղթանակ, որքան էլ ներքին թշնամին հակառակն ասի, ինչո՞ւ.
1. Ադրբեջանցիները ցանկանում էին բլից-կրիգի միջոցով մխրճվել Արցախի մեջ, բայց այդ ցանկությունը տապալվեց, մեր զինվորների, սպաների ու գերագույն հրամանատարի շնորհիվ:
2. Ապրիլի 3-4, ադրբեջանցիները խնդրել էին ռուսական կողմին, որպեսզի հայկական կողմին խնդրեն դադարեցնել պատժիչ գործողությունները:
3. Թուրքիայի նախագահը միջազգային հանրությանն էր դիմում, որպեսզի վերջիններս Սերժ Սարգսյանին ասեն դադարեցնի պատժիչ գործողությունները:
4. Ամբողջությամբ ոչնչացվում է ադրբեջանական Յաշմայի 053 բրիգադը, մի քանի հարյուրի հասնող զինվորներ ու տարբեր կոչումներ ունեցող սպաներ: Հայկական կողմը ցավոք ուներ 75 զոհ, իսկ ադրբեջանական կողմը մի քանի անգամ ավելի շատ:
5. Ժնևում ու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հայկական կողմն ունենում է դիվանագիտական հաղթանակներ:
6. Այս ամենից հետո 2016թ. հոկտեմբերին Իլհամ Ալիևը արեց պատմական արտահայտություն` փակ դռների ետևում Ադրբեջանին ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
Հ.Գ. Կար պետություն, կար դիվանագիտություն, կար Գերագույն համանատար` զինվորը վստահ էր, որ Նախագահ Սարգսյան Սերժն իր բոլոր կապերով, անցած ճանապարհով իր մեջքին կանգնած է»: