Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 241 է
Հայաստանում 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 241 է:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 241 դեպքից 141-ը երեխա է, 100-ը՝ մեծահասակ: 22 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 174-ը:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: