Բաժիններ՝

Խնձորով փքաբլիթներ՝ գերմանական ձևով

Բաղադրիչները՝

Խմորի համար

  • 3 հատ ձու
  • 1,5 բաժակ կաթ
  • 1,5 բաժակ ալյուր
  • 1 ճ.գ. փխրեցուցիչ
  • 3 ճ.գ. շագանակագույն շաքարավազ
  • 1 պտղունց աղ
  • 1/8 թ.գ.վանիլին
  • կարագ՝ ֆորմաներին քսելու համար

Միջուկի համար

  • 1 հատ խնձոր
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • 1/2 թ.գ. աղացած դարչին
  • 1/8 թ.գ. աղացած մշկընկույզ
  • 1 ճ.գ. կարագ

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Միջուկը պատրաստելու համար խառնեք շաքարավազը, աղացած դարչինն ու մշկընկույզը:

Խնձորը մաքրեք կեղևից, խորանարդաձև կտրատեք:

Կտրտած խնձորը խառնեք շաքարավազի, դարչինի ու մշկընկույզի խառնուրդի հետ:

Թավայի մեջ տաքացրեք կարագը, միջին ուժգնության կրակի վրա կարագի մեջ տապակեք խնձորը՝ մոտ 5-7 րոպե մինչև փափկելը: Թավան հանեք կրակի վրայից:

Խմորը պատրաստելու համար խառնեք ալյուրը, փխրեցուցիչը, շագանակագույն շաքարավազն ու աղը:

Ձվերը առանձին պնակի մեջ հարեք կաթի ու վանիլինի հետ:

Ձվի, կաթի ու վանիլինի խառնուրդը լցրեք ալյուրի խառնուրդի մեջ ու լավ խառնեք:

Խմորի մեջ լցրեք տապակած խնձորն ու խառնեք:

Կեքսերի համար նախատեսված ֆորմաները պատեք կարագով, խմորը լցրեք ֆորմաների մեջ, 30-35 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Տեսանյութեր

Լրահոս