Բաժիններ՝

Մոսկվա-Երևան չվերթի ուղևորուհու արտահայտությունը ուսապարկում ռումբի մասին, կատակ է եղել

«Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի ուղևորուհին ասել է ռումբի մասին, քանի որ իրեն նյարդայնացրել է ուղեկցորդուհու հեռախոսային խոսակցությունը, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Պայթուցիկի մասին արտահայտությունը կատակ է եղել։

«Կինը դժգոհ է եղել այն բանից, որ երբ մարդիկ բարձրանում էին ինքնաթիռ, ուղեկցորդուհին հեռախոսով խոսում էր մեկի հետ։ Դրա համար էլ ասել է. «Դադարեցրու խոսելդ, հակառակ դեպքում չես նկատի իմ ուսապարկի ռումբը», – հավելել է աղբյուրը:

Դրանից հետո անձնակազմը ոստիկանություն է կանչել։ Ուղևորուհուն բերման են ենթարկել, այժմ նա հարցաքննվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս