Բաժիններ՝

ՀՀ Կառավարության աշխատակիցը «Երևան սիթի»-ի տարադրամի փոխանակման կետում փորձել է կեղծ դոլար մանրել․ Shamshyan.com

Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Դավիթաշենում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում աշխատանքային գործունեություն կատարող բանկերից մեկի մասնաճյուղի աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և հայտնել, որ մի քաղաքացի տարադրամի փոխանակման կետում կեղծ դոլար է փորձել մանրել։ հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր նշված վայրից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Ք․-ին։

Կայքի տեղեկություններով՝ Արթուր Ք․-ն աշխատում է ՀՀ Կառավարության գերատեսչություններից մեկում։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031