Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը Լիտվայում նվաճեց ոսկե մեդալ

Բռնցքամարտի Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը Լիտվայում անցկացված Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարում նվաճեց ոսկե մեդալ։

51 կգ քաշային կարգի եզրափակիչում Բարեղամ Հարությունյանը համառ պայքարում հաղթեց Ուելսի ներկայացուցիչ Ռիչարդ Սքոթին։

Պարտվելով առաջին ռաունդում` Բարեղամ Հարությունյանը հաջորդ երկու ռաունդներում գերազանցեց մրցակցին։ Երրորդ ռաունդի վերջում հայ բռնցքամարտիկի ուժգին հարվածից հետո ուելսցին վնասվածք ստացավ և մրցավարները գնահատելով մինչև այդ բռնցքամարտիկների վաստակած միավորները` հաղթանակը շնորհեցին Բարեղամ Հարությունյանին։ Մենամարտն ավարտեց ժամանակից շուտ։ Հայաստանի թիմը հայրենիք կվերադառնան նաև մեկ բրոնզե մեդալով։ 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս