Փաշինյանը ստում է. Ադրբեջանն այս պահին չունի համապատասխան միջազգային կոնսենսուս ՀՀ-ի դեմ նոր պատերազմական գործողություններ սանձազերծելու համար. Հայրապետյան
Տաթևիկ Հայրապետյանը տարածել է Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից այս տեսանյութը՝ գրելով. «Վստահորեն ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստում է.
Ադրբեջանը այս պահին չունի համապատասխան միջազգային կոնսենսուս Հայաստանի դեմ նոր պատերազմական գործողություններ սանձազերծելու համար։
Անկասկած, Ադրբեջանը աշխատում է այդ ուղղությամբ, բայց դա կանխելու, ձախողելու և վտանգները չեզոքացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը գերադասում է սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով։
Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը։ Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ»։