Բաժիններ՝

Մթերքներ, որոնք կօգնեն զերծ մնալ գարնանային ալերգիաներից

Ծաղկման շրջանում սեզոնային ալերգիա ունեցող մարդիկ պետք է գարնանը վերանայեն իրենց սննդակարգը, քանի որ վատ սնվելը կարող է խորացնել խնդիրը։ Այս մասին Газета.Ru-ին ասել է սննդային տեխնոլոգ Լյուդմիլա Ռումյանցևան։

«Ծաղկման նկատմամբ ալերգիա, հատկապես գարնանը, կարող է առաջանալ ոչ միայն ծաղկափոշու, այլև վատ սնվելու պատճառով: Դրա պատճառով մարդկանց իմունիտետը թուլանում է, իսկ օրգանիզմի դիմադրողականությունը սթրեսի նկատմամբ՝ ցածրանում: Ծաղկման շրջանում օրգանիզմի վրա հատկապես ուժեղ ազդեցություն են ունենում այնպիսի գործոններ, ինչպիսիք են էստրոգենի ավելցուկը և վիտամին B6-ի պակասը»,- ըստ shantnews-ի՝ ասել է Ռումյանցևան։

Ըստ մասնագետի՝ այս ընթացքում անհրաժեշտ է օգտագործել հիպոալերգիկ բանջարեղեն և մրգեր։

«Դրանք ներառում են վարունգ և հազար. դրանք ոչ միայն խոնավությամբ են հագեցնում ներքին օրգաններն ու հյուսվածքները, այլև դրական են ազդում լորձաթաղանթների վիճակի վրա, ինչպես նաև կարտոֆիլը և կաղամբը, իսկ մրգերից՝ կանաչ խնձորը և տանձը»,- ասել է փորձագետը։

Նա հավելել է, որ ալերգիա ունեցողների համար ավելի լավ է խուսափել կորիզավոր մրգերից՝ խաղողից, կեռասից, դեղձից։

«Կա մեկ հնարք. ջերմային մշակման ժամանակ ալերգենները ոչնչացվում են, ուստի այդ մթերքներից կոմպոտը ոչ մի կերպ չի վնասի»,- պարզաբանել է սննդի տեխնոլոգը։

Նա նաև խորհուրդ է տվել սննդակարգում հացահատիկ ավելացնել՝ բրինձ, հնդկաձավար և քինոա, և ֆերմենտացված կաթնամթերք, ինչպիսիք են կաթնաշոռը, կեֆիրը: Կոկոսի, ձիթապտղի յուղի և ավոկադոյի մեջ պարունակվող ճարպերը նույնպես օգտակար կլինեն:

Տեսանյութեր

Լրահոս