Բաժիններ՝

Նա փորացավ է ունեցել, շտապօգնության մեքենայում գրանցվել է սրտի կանգ. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ջրծաղիկով երեխայի մահվան մասին

9-ամյա տղա երեխա է մահացել Արարատից Երևան տեղափոխելիս։ Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց:

Այս մասին Sputnik Արմենիա-ին ասել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից:

«Նա փորացավ է ունեցել, ինչի համար ծնողները որոշել են տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց, բայց ճանապարհին` շտապօգնության մեքենայում, գրանցվել է սրտի կանգ։ Երեխան նաև ջրծաղիկով վարակված է եղել, բայց մահվան բուն պատճառը կպարզի փորձաքննությունը»,– ասել էն ԲԿ-ից և նշել, որ, որպես ճանապարհին պատահած առաջին ԲԿ, տեղափոխել էին փաստացի արդեն մահացած փոքրիկին։

Նշենք, որ այսօր Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր ԲԿ-ներից մեկում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի մահվան մասին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս