Մանասյանը դուրս է մնացել ՕԽ վարկանիշային մրցաշարից. Այսօր Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
Բռնցքամարտի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում մարտի 10-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ:
Իտալիայում ընթացող մրցաշարի մրցումային հերթական օրը պայքարի մեջ կմտնեն Ռուդոլֆ Գարբոյանը, Գուգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:
Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը պարտություն էր կրել և դուրս մնացել հետագա պայքարից:
Վարկանիշային մրցաշարից դուրս են մնացել նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգԱրթուր Բազեյանը, իսկ կանանց թիմից` Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, ՏաթևիկԽաչատրյանը և Էլիդա Քոչարյանը: