«ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունները Պուտինի կողմից Նիկոլին տրված հերթական առաջադրանքն է». Աղասի Ենոքյան

Աղազի Ենոթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը այս պահին չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այդ քայլը մեր երկրին որեւէ առավելություն չի տա։ ՀԱՊԿ-ի կազմում մնալով՝ նա կարող է ազդել այս կազմակերպության որոշումների վրա, կարող է տեղեկացված մնալ որոշակի ռազմավարական հարցերում, անգամ չի բացառվում, որ առանձին պայմաններում կարողանա Ռուսաստանից էժան զենք գնի։

Ինչպես տեսնում ենք, ՀԱՊԿ-ում անդամությունը Հայաստանին չի խանգարում այլ երկրներից զենք գնել եւ ռազմական համագործակցություն զարգացնել։ Հայաստանում ռուսական զորքի առկայությունը կապ չունի ՀԱՊԿ-ի հետ՝ Գյումրիի ռազմաբազան, օդանավակայանի, Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի սահմանապահները տեղակայված են երկկողմ պայմանագրերով, իսկ Արցախի եւ հայ-ադրբեջանական սահմանի ռուս «խաղաղապահները»՝ եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությամբ։

Միաժամանակ, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն այժմ ձեռնտու է Ռուսաստանին՝ սկսած ՀԱՊԿ-ում Հայաստանի տեղը Ադրբեջանին տրամադրելու հնարավորությունից, մինչեւ Հարավային Կովկասում Ռուսաստանի ձեռքերն ամբողջովին ազատ արձակելուց եւ Ռուսաստանում հակահայկական հզոր հիստերիա բարձրացնելուց, որն ամբողջովին «կարդարացնի» Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունները։

Եթե հաշվում ենք քաղաքականության մեջ հայտնի «ում է ձեռնտու» սկզբունքով, ստացվում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունները Պուտինի կողմից Նիկոլին տրված հերթական առաջադրանքն է»։

Տեսանյութեր

Լրահոս