«Կարևոր չի՝ այս իշխանությունները պրոինչական են. իրենք անտիհայկական են». Հայկ Մամիջանյան

«Այս իշխանությունների խնդիրը կայանում է նրանում, որ իրենք ոչ թե այս կամ այն պրո-ն ունեն՝ աշխարհաքաղաքական կենտրոնի հանդեպ, այլ իշխանությունների կարևորագույն դավաճանությունը կայանում է նրանում, որ իրենք անտիհայկական են»,- այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Զելենսկու Հայաստան այցի, դրա հնարավոր հետևանքների մասին։

Նրա խոսքով՝ Արմեն Աշոտյանն իր վերջին հոդվածներում մանրամասն նկարագրել էր մյունխենյան կոնֆերանսի մեջ թաքնված բազմաթիվ խնդիրներ։ Փաստացի Ադրբեջանի պահանջով նորից փոխվեց միջնորդ երկիրը, միջնորդ երկիր, որպես այդպիսին, չմնաց, որովհետև Գերմանիայի կանցլերն ընդամենը կազմակերպել է Փաշինյան-Ալիև հանդիպում։

«Բուն հանդիպումը, ինչպես և Ադրբեջանը վաղուց պահանջում էր՝ բանակցային ֆորմատը դարձավ առանց միջնորդների։ Այսինքն՝ Ադրբեջանի ևս մեկ պահանջ բավարարվեց։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ՝ կարևոր չէ, թե այս իշխանությունները պրոինչական են, էական է, որ իրենք անտիհայկական են»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը, Հ. Մամիջանյանը նկատեց՝ իր տեղեկություններով, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ տանի Սահմանադրությունը փոխելու գործընթացը, ապա, բացի այն ամենից, ինչը հիմա քննարկվում է քաղաքական դաշտում, ինչը քաղաքական դիսկուրսի մաս է կազմում, Սահմանադրության մեջ ներառվելու է,  այսպես կոչված, արտաբլոկային փիլիսոփայություն։

Կարդացեք նաև

«Սա, իմ տեղեկություններով, եթե այդպես չէ, թող հերքեն։ Այսինքն՝ սահմանադրական մակարդակում ՀՀ-ին արգելվելու է անդամակցել որևէ ռազմաքաղաքական դաշինքի։ Այլ կերպ ասած՝ ոչ միայն կորսվելու են, ջարդվեն գործող համակարգերը, այլև սահմանադրորեն  ֆիքսվելու է դրանց նոր տարբերակների կերտման հնարավորությունը։

Փաշինյանը բանակցում է իր աթոռի պահպանության մասին, որ ուժը կտա իր իշխանության պահպանության երաշխիքներ, նրա ամբողջ թելադրած շարադրությունը կներառի պայմանագրում»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս