Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրները հինգ նոր սուզանավ կընդունեն իրենց ռազմածովային ուժերի կազմ

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այս տարի իրենց ռազմածովային ուժերի մարտակազմ կընդունեն հինգ նոր սուզանավ: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»-ի հրապարակումից։

Նշվում է, որ ըստ նիդեռլանդական Marineschepen հրատարակության՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը պետք է ստանան Virginia դասի երեք միջուկային գրոհային սուզանավեր՝ USS Iowa, USS Massachusetts, ինչպես նաև USS New Jersey, որը նավատորմին կհանձնվի ապրիլի 6-ին։

Այս տարի Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմը կստանա HMS Agamemnon միջուկային սուզանավը, իսկ ֆրանսիական նավատորմը՝ FS Tourville բազմանպատակային սուզանավը։

ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ, որոնք ունեն ռազմածովային ուժերի ոչ մեծ կազմ, այդ թվում՝ Իսպանիան և Թուրքիան, նույնպես պատրաստվում են մարտակազմ ընդունել նոր դիզելային-էլեկտրական սուզանավեր:

Մինչև 2035 թվականը նոր սուզանավերը կհամալրեն Նորվեգիայի (չորս սուզանավ) և Գերմանիայի (երկու սուզանավ) նավատորմերը: Իտալիան, Նիդեռլանդները, Կանադան և Լեհաստանը նույնպես պլանավորում են նորացնել իրենց սուզանավերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս