ԱՄՆ-ն կփորձի հեղաշրջում իրականացնել Թուրքիայում. թուրք վերլուծաբան

Թուրք հոդվածագիր Թալաթ Աթիլլան, անդրադառնալով Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերին, նշել է. «Ըստ փորձառու քաղաքական վերլուծաբանների՝ ԱՄՆ-ն ոչ հեռու ապագայում մի քանի ռազմավարական քայլերով կրկին կփորձի հեղաշրջում իրականացնել Թուրքիայում»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իրաքի հյուսիսում գտնվող «Մագիլ-կողպեք» օպերացիայի տարածքում գտնվող հենակետային գոտի ներթափանցելու փորձ արած քուրդ զինյալների հետ բախումներում ընթացքում սպանվել էր 9 թուրք զինվոր։

Հասարակության կարծիքն այն է, որ այդ հարձակման հետևում կանգնած է ԱՄՆ-ն։ Ֆաթիհ Փորթաքալը հարձակումից անմիջապես հետո իր գրառման մեջ որպես կազմակերպիչ մատնանշել է ԱՄՆ-ին։

Աթիլլան հոդվածում հիշեցրել է նաև 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեջ ԱՄՆ-ի ունեցած դերի մասին, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և գյուլենականներին ցուցաբերած օժանդակության մասին։

Հոդվածագիրը մեկ պարբերությամբ հիշատակել է նաև Հայաստանի անունը՝ մասնավորապես նշելով․ «ԱՄՆ-ն զորավարժություններ է անցկացրել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Իսրայելի և Հայաստանի բանակների և PKK-YPG ահաբեկչական կազմակերպության հետ»։

Տեսանյութեր

Լրահոս