«Ոստիկանը քաղաքավարի մոտեցել է». ՆԳ նախարարը՝ Շահրամանյանի շարասյունը կանգնեցնելու մասին
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է Երևանում ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոշարասյունը կանգնեցնելու միջադեպին։ Լրագրողներիդիտարկմանը, թե պարեկը կոպիտ է խոսել Արցախի նախկին նախագահի հետ, ՆԳՆ ղեկավարն ասել է.
«Նման հրահանգ (շարասյունը կանգնեցնելու։-խմբ.) նույնպես չի եղել։ Ես գիտեմ լրատվամիջոցներից, որ պարեկը զգուշացրել է, որ ավտոշարասյունով տեղաշարժվելու իրավունք չունի։ Ընդհանուր առմամբ քաղաքացիներին հորդորում եմ չերթևեկել ավտոշարասյունով:
Դա հնարավոր է միայն նրանց համար, ում դա թույլատրվում է կառավարության որոշմամբ։ Ընդհակառակը, ես գիտեմ, որ պարեկը իրեն քաղաքակիրթ է պահել, մոտեցել ու զգուշացրել է: Կարծում եմ՝ ավելորդ բան չկար։ Եթե ինչ-որ բան է լինում, ապա հրամայում եմ ուսումնասիրել, զեկուցել»։