Բաժիններ՝

33-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է Դիլիջանում

ՆԳՆ ոստիկանության Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Ճամբարակի բաժին է տեղափոխվել 33-ամյա Հմայակ Մ.-ն: Նա ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս