«Փաշինյանը հասել է իր նպատակին. քանի օր է՝ քննարկում ենք ունիտազ, ստամոքս, կանալիզացիա». Էդուարդ  Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությամբ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցողը ոչ թե դատական գործընթաց է, այլ քաղաքական հետապնդում՝ կապված Արմեն Աշոտյանի քաղաքական գործունեության հետ։

«Սա մանր վրեժխնդրություն է՝ ոչ միայն Արմեն Աշոտյանի հանդեպ։ Նպատակ ունեն Արմեն Աշոտյանին կալանավորելով, շինծու գործեր կարելով՝ վախ սերմանել, ոչ այնքան ընդդիմադիր գործիչների, որքան հասարակության ընդդիմադիր ու ազգային հատվածի մոտ։ Որպեսզի ասեն՝ եթե սրանք Արմեն Աշոտյանին են բռնել, մենք որ գնանք, մեր վրա էլ մի գործ կկարեն»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նրա բնորոշմամբ՝ եթե իրավական պետության հետ կապ ունենային, ապա այսօր դատարանում Արմեն Աշոտյանի գործը չէր լինի։

Նա խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի և այդ ընթացքում գրանցված միջադեպերի մասին՝ նշելով, որ այդ ամենը քաղաքական հնարք է, միամտություն չէ, ծրագրված շոու է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հասարակությանը նոր սպառողական օրակարգ հրամցնելու համար, որպեսզի ազգային ուժերի, առաքելական եկեղեցու  կարևորագույն օրակարգը ստվերվի և առաջնային դառնան ունիտազը, կախիչը և այլն։

Կարդացեք նաև

«Ինքը հասել է իր նպատակին, լուրջ մարդիկ այս քանի օր է՝ ամբողջ լրատվական դաշտը, մենք էլ՝ հետը, քննարկում ենք սանտեխնիկայի օրակարգը։ Նիկոլ Փաշինյանի նպատակն էլ հենց դա է, որպեսզի մենք Հայաստանի թուրքացման ու ադրբեջանականացման սպառնալիքի փոխարեն՝ խոսենք իր երազած պետությունից ու այդ ժամանակաշրջանից, որտեղ էականը ոչ թե ոգեղենն է, այլ ստամոքսը, ունիտազն է ու կանալիզացիան»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս